Էլեկտրոնիկա արտադրող չինական Xiaomi-ն վերսկսել է DeepSeek R1 AI մոդելի ինտեգրումն իր սարքերում: Ընկերության մրցակիցը՝ Infinix-ը, իր նոր սմարթֆոնների մոդելները նույնպես կհամալրի արհեստական բանականությունով։
IT Home չինական ռեսուրսի տվյալներով՝ Xiao AI ձայնային օգնականի համատեղելիության փորձարկումը DeepSeek R1 չաթբոտի հետ սկսվել է փետրվարի 14-ին։ Օգտատերերը մուտք են գործել AI-ի առաջադեմ գործառույթներ՝ օգտագործելով «Open Deep Thinking» կամ «Open DeepSeek» հրամանները:
Այնուամենայնիվ, հաջորդ օրը DeepSeek-ից Super Xiao AI-ի մուտքն արգելափակվեց: Շաբաթ օրը՝ փետրվարի 22-ին, գործառույթը կրկին սկսեց աշխատել։ Սմարթֆոնների մեջ ինտեգրված AI մոդելն աջակցում է այնպիսի գործառույթների, ինչպիսիք են կոդ գրելը, հոդվածները և տրամաբանական հիմնավորումը:
Xiao AI օգնականն աջակցվում է ավելի քան 20 Xiaomi և Redmi մոդելներում, այդ թվում՝ Xiaomi 15, Xiaomi 14 Ultra, Redmi K80, Redmi K70 և Xiaomi Pad 7, Pad 6S Pro 12.4 պլանշետներում:
Ըստ GSMArena-ի, չինական Infinix արտադրողը (Transsion Holdings-ի դուստր ձեռնարկությունը) մարտի 3-ին կներկայացնի Note 50 շարքը ինտեգրված DeepSeek R1-ով:
Հաղորդվում է, որ DeepSeek-ի նեյրոցանցը «տպավորիչ է գործել ներքին թեստավորման ժամանակ», այն «լավ է աշխատել որոնման մեջ» և «զգալիորեն ավելի արագ» է եղել հարցումների մշակման մեջ: Չաթբոտը կմիավորվի Infinix Folax ձայնային օգնականի հետ։
Կարդացե՛ք նաև.