Xiaomi-ն թողարկել է մոծակներից պաշտպանող ապարանջաններ

Վերջին լուրերը
Xiaomi-ն թողարկել է մոծակներից պաշտպանող ապարանջաններ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Չինական տեխնոհսկա Xiaomi-ն իր Youpin կոլեկտիվ ֆինանսավորման հարթակում ներկայացրել է Qualitell ապարանջանը, որն իսկական փրկություն կարող է լինել նրանց համար, ովքեր հոգնել են ամռանը նյարդայնացնող մոծակներից։ Ապարանջանը մոծակներից պաշտպանող հատկություն ունի և ավելի արդյունավետ է, քան սփրեյները:

Ապարանջանի հիմնական առանձնահատկությունը միջատներին արդյունավետորեն վանելու կարողությունն է՝ առանց ավանդական քիմիական նյութերի օգտագործման: Qualitell-ի գաղտնիքը հատուկ օղակի մեջ է, որի մեջ լցվում են վանող հատկություններով եթերային յուղեր:

Ըստ արտադրողի՝ մեկ լիցքավորումը բավական է մոծակների դեմ 90 օրվա պաշտպանության համար։

Qualitell ապարանջանը կարելի է ձեռք բերել գրեթե բոլոր հայտնի օնլայն խանութներից՝ մոտավորապես 3000-4000 դրամով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները