ՀԲ․ Հայաստանի տնտեսական աճը դանդաղում է, բայց շարունակում է մնալ կայուն

Վերջին լուրերը
ՀԲ․ Հայաստանի տնտեսական աճը դանդաղում է, բայց շարունակում է մնալ կայուն
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Համաշխարհային բանկի` Հայաստանի տնտեսական զարգացման ամենամսյա զեկույցի համաձայն` Հայաստանի տնտեսական աճը ապրիլին նկատելիորեն դանդաղել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հասնելով 10,4 տոկոսի: Սա զգալի անկում է 2024 թվականի առաջին եռամսյակի 14,3 տոկոսի համեմատ: Տնտեսական աճի նման դանդաղումը հիմնականում պայմանավորված է եղել արդյունաբերական արտադրանքի աճի դանդաղմամբ, ինչը հասնել է 16,6%, պայմանավորված ոսկու և զարդերի արտադրության ծավալների կրճատմամբ: Չնայած դրան, առևտրաշրջանառությունը շարունակում է աճել կայուն տեմպերով՝ աճը 27,2%, իսկ շինարարության ոլորտը նույնիսկ արագացրել է իր աճը՝ հասնելով 17,8%-ի՝ 2024-ի առաջին եռամսյակի 11,4%-ի համեմատ: Հանքարդյունաբերության ծավալները կրճատվել են 15%-ով։

Զեկույցում նշվում է, որ 2024-ի ապրիլին զուտ դրամական փոխանցումները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 34%-ով։ Դրամական փոխանցումների ներհոսքը նվազել է 26%-ով՝ պայմանավորված Ռուսաստանից փոխանցումների ներհոսքի 50% անկմամբ։ Դրամական փոխանցումների արտահոսքը կրճատվել է 10%-ով:

Զեկույցում նշվել է նաև 0,3% գնանկման մասին մայիս ամսին, որը պայմանավորվում է սննդամթերքի գների 2% նվազմամբ:

Արտահանման ոլորտում ոսկու և ոսկերչական իրերի վերաարտահանումը շարունակում է գերակշռել, հիմնականում Արաբական Միացյալ Էմիրություններ ուղղությամբ: Սա հանգեցրել է արտահանման ծավալների 2,9 անգամ աճի 2024-ի ապրիլին, թեև այլ ապրանքախմբերի արտահանումը նվազել է: Միաժամանակ, դրամը մայիսին թեթևակի արժևորվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ:

Պետական բյուջեն ապրիլին գրանցել է 47,2 միլիարդ դրամի հավելուրդ, ինչը հիմնականում պայմանավորված է կապիտալ ծախսերի 56% կրճատմամբ: Հարկային եկամուտներն ապրիլին աճել են 10,6%-ով, հիմնականում պայմանավորված եկամտային հարկերի (48%) և բնապահպանական հարկի հավաքագրման աճով, սրան հակառակ նվազել են ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և շահութահարկի ծավալները։

ՀԲ դիտարկմամբ ֆինանսական համակարգը շարունակում է մնալ կայուն:

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները