Women in Web3 Award մրցանակն ուղևորվում է Հայաստան

Վերջին լուրերը
Women in Web3 Award մրցանակն ուղևորվում է Հայաստան
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

WOMEN IN TECH Global-ի՝ Ուզբեկստանում անցկացված Women in Web3 Award-ի (Կանայք Web3-ում մրցանակաբաշխություն) մրցանակն ուղևորվում է Հայաստան։

Մրցանակին արժանացել է Wearify-ի հիմնադիր անդամ և AI ծրագրավորող Նազելի Տեր-Պետրոսյանը։ Անվանակարգում եզրափակչում հազարավոր մասնակիցներից ընտրվել էին 5 կանայք. Հայաստանից առաջադրվել էին նաև Web3 Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրեն Մետաքսե Ղամբարյանը և Else Dev Studio-ի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն Լուսինե Պրիբիլսկայան։

Women in Tech®-ը միջազգային կազմակերպություն է, որի առաքելությունն է մեղմել գենդերային բացը և օգնել կանանց ինտեգրվել տեխնոլոգիական ոլորտում: Նպատակն է կրթել, զինել և հզորացնել կանանց և աղջիկներին անհրաժեշտ հմտություններով, վստահությամբ և STEM կարիերայի ոլորտներում հաջողության հասնելու հնարավորություններով:

Women in Tech®-ը տեխնոլոգիական ոլորտում կանանց համար նախատեսված միակ կազմակերպությունն Է, որն ունի ծրագրեր կնոջ կարիերայի կյանքի յուրաքանչյուր փուլի համար:

Կազմակերպությունը վստահ է՝ կանայք տեխնոլոգիական ոլորտի ամենաչօգտագործված ռեսուրսն են: Եվ այս համատեքստում Women in Tech-ը STEAM-ում գենդերային հավասարության համար պայքարող մարդկանց համաշխարհային շարժում է:

Նշենք, որ կազմակերպությունն ինքն է ընտրել ներկայացված թեկնածուներին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները