Հունգարական Wizz Air ավիաընկերությունն այսօր Երևանում բացում է 34-րդ բազան՝ «Զվարթնոց» օդակայանում տեղակայելով Airbus A321 Neo երկու օդանավ։ Արդյունքում՝ Երևանից դեպի 6 երկիր 8 նոր ուղղություն է գործարկվում.
- Համբուրգ, Մեմինգեն (Գերմանիա)
- Նեապոլ, Բարի (Իտալիա)
- Բուխարեստ (Ռումինիա)
- Պաֆոս (Կիպրոս)
- Նիցցա (Ֆրանսիա)
- Պրահա (Չեխիա)
Wizz Air-ի առաջին Airbus A321 Neo օդանավն այսօր Երևան կժամանի Նեապոլից։
Տոմսերը հասանելի են պաշտոնական կայքում՝ wizzair.com-ում և ավիաընկերության բջջային հավելվածում՝ սկսած ընդամենը 29.99 եվրոյից։
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 30-ից ավիաընկերությունը մեկնարկել է Լառնակա-Գյումրի-Լառնակա չվերթերը։











