Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի չորս նոր ուղղություններով, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն:
2023թ. ապրիլի 29-ից կմեկնարկեն միանգամից երեք նոր ուղղություններ.
Դորտմունդ-Երևան-Դորտմունդ երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին:
Սոֆիա-Երևան-Սոֆիա երթուղով չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի:
Կատովիցե-Երևան-Կատովիցե երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ:
Իսկ հունիսի 12-ից կմեկնարկեն Պրահա-Երևան-Պրահա չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:
Ավիատոմսեր կարելի է ամրագրել ընկերության պաշտոնական կայքում՝ wizzair.com։
Բաժանորդագրվե՛ք մեր Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: