Հայտերի ընդունումը մեկնարկել է WITSA-ի ստարտափների համաշխարհային գավաթի հայաստանյան մասնակիցների համար

Վերջին լուրերը
Հայտերի ընդունումը մեկնարկել է WITSA-ի ստարտափների համաշխարհային գավաթի հայաստանյան մասնակիցների համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

WITSA-ի համաշխարհային գավաթի ազգային հանձնաժողովը մեկնարկում է հայտերի ընդունումը հայկական վաղ փուլի ստարտափների համար, տեղեկանում ենք WCIT2024/DigiTec-ի լրատվական ծառայությունից:

Մրցույթի նպատակն է ընտրել ընկերություններ, որոնք կներկայացնեն իրենց նորարարական լուծումները և կմրցեն՝ Հայաստանը միջազգային հարթակում ներկայացնելու համար:

Հայտերի ընդունումը սկսվել է 2024 թվականի հուլիսի 3-ին և կտևի մինչև հուլիսի 31-ը: Մասնակցել կարող են early stage կամ pre-series A փուլում գտնվող հայկական ստարտափները: Ազգային հանձնաժողովը կընտրի մոտ 20 ընկերություն, որոնցից երկուսը հնարավորություն կստանան մասնակցելու WITSA World Cup միջազգային մրցույթին:

Գնահատումը կիրականացվի հետևյալ հիմնական չափանիշներով՝ նորարարություն, հաճախորդների ներգրավում, մասշտաբելիություն, տեխնոլոգիա հանուն բարօրության և ներուժ:

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել՝ այցելելով հղումով։

WITSA World Cup միջազգային մրցույթին կմասնակցեն 32 ստարտափ 16 երկրից և 6 մայրցամաքից:

Եզրափակիչ փուլը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերին Երևանում՝ WCIT2024/DigiTec համաժողովի շրջանակներում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:


Հիշեցնենք, որ 2024 թվականին Հայաստանը կհյուրընկալի Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT): «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական Բանականությունը Սահմաններից այն կողմ` էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո WCIT2024-ը կմեկտեղի մեծանուն խոսնակների ելույթներ, պանելային քննարկումներ, B2B հանդիպումներ, բարձր ճանաչում ունեցող ստարտափների համար WITSA-ի համաշխարհային գավաթը (WITSA World Cup (WWC)), նորարարական ցուցադրություններ, բիզնես շնորհանդեսներ, սեմինարներ և շատ այլ միջոցառումներ:

Բիզ-թեք ոլորտում սպասվող մյուս հնարավորությունները թարմացվում են այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները