Microsoft-ը Windows 11-ի մեծ թարմացման է պատրաստվում

Վերջին լուրերը
Microsoft-ը Windows 11-ի մեծ թարմացման է պատրաստվում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Microsoft ընկերությունը 2023-ին պատրաստվում է թողարկել Windows 11 օպերացիոն համակարգի հիմնական գործառույթների թարմացումը։ Տեղեկությունը տարածել է WindowsLatest թեմատիկ ռեսուրսը։

Նախ, Microsoft-ը շատ ավելի հեշտ կդարձնի ձայնի կառավարումը Windows 11-ում: Առանձին հավելվածներում ձայնի կարգավորման գործիքը օպերացիոն համակարգում հասանելի է միայն «Կարգավորումներ» բաժնում: Գործառույթին ուղիղ հասանելիություն հնարավոր է ստանալ անմիջապես առաջադրանքների պանելի (taskbar) միջոցով։ Օգտատերերը կկարողանան ցանկացած բաց հավելվածում հեշտությամբ բարձրացնել կամ իջեցնել ձայնը։

Microsoft-ը Windows 11-ի մեծ թարմացման է պատրաստվում
- Advertisement -
Microsoft-ը Windows 11-ի մեծ թարմացման է պատրաստվում

Մեկ այլ նոր գործառույթ է AllowExperimentalFeatures-ը՝ Windows Insider ծրագրի կարգավորումների էջում: Այն վերջապես թույլ կտա Windows Insider-ի փորձարկողներին ակտիվացնել ընկերության կողմից անջատված, բայց OS կոդի մեջ թաքնված գործառույթները:

Microsoft-ը Windows 11-ի մեծ թարմացման է պատրաստվում

Եվ վերջապես, File Explorer-ի ամենամեծ թարմացումը, որի մասին արդեն լուրեր են շրջանառվում։ Նոր File Explorer-ը պետք է ստանա խորը ինտեգրում Microsoft 365-ի հետ, նոր տեսք, նոր «առաջարկվող ֆայլեր» ներդիր, էլեկտրոնային նամակներում նամակագրություններում զրույցների ցուցադրում և շատ այլ փոփոխություններ:

Microsoft-ը Windows 11-ի մեծ թարմացման է պատրաստվում

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները