Windows համակարգիչները կկարողանան կլոնավորել մարդկանց ձայները

Վերջին լուրերը
Windows համակարգիչները կկարողանան կլոնավորել մարդկանց ձայները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Windows 11-ի հաջորդ թարմացումով ՕՀ-ում կհայտնվի նոր գործառույթ, որը կոչվում է Speak for Me (խոսիր իմ փոխարեն): Այն արդեն հասանելի է Windows 11-ի բետա տարբերակում:

Օգտատերը կկարողանա ձայնագրել իր ձայնը համակարգչով կամ նոութբուքով՝ դրա ճշգրիտ պատճենը ստեղծելու համար։ Նեյրոնային ցանցերը կմշակեն ձայնագրությունը և կկարողանան ցանկացած տեքստ արտասանել օգտատիրոջ ձայնով: Այս ֆունկցիան օգտակար կլինի գրքեր կրկնօրինակելու, փոդքասթներ ստեղծելու կամ շնորհանդեսներ անելու համար։ «Խոսիր իմ փոխարեն» տարբերակն արդեն ստացել է ստեղնաշարի դյուրանցում արագ մուտքի համար՝ Win + Ctrl + T:

- Advertisement -
Windows համակարգիչները կկարողանան կլոնավորել մարդկանց ձայները

Գործառույթի նկարագրության մեջ ասվում է. «Speak for Me»-ի հետ դուք կարող եք ստեղծել ձեր սեփական ձայնային ավատարը կամ պահպանել ձեր ձայնը՝ առցանց հանդիպումների և անձնական զրույցների ժամանակ ուրիշների հետ շփվելու համար»:

Առայժմ «Speak for Me»-ն չի աշխատում նույնիսկ Windows 11-ի թեստային նախագծում: Այնուամենայնիվ, մշակողները պատրաստվել են դրա թողարկմանը. «Կարգավորումներ» հավելվածում արդեն հայտնվել է համապատասխան բաժին:

Նմանատիպ գործառույթ հասանելի է նաև iOS-ում: Այնուամենայնիվ, այն աջակցում է միայն անգլերենին: iPhone-ի սեփականատերերը կարող են օգտագործել այն հեռախոսով կամ FaceTime-ով շփվելու համար: Երբ Speak for Me գործառույթը կհայտնվի Windows 11-ում, դեռ պարզ չէ:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ տեխնոլոգիական ոլորտի ամենահետաքրքիր նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները