Wildberries-ը Հայաստանից դեպի հարթակի այլ երկրներ ապրանքների ուղիղ վաճառքի հնարավորություն է ստեղծել, ինչի շնորհիվ հայ արտադրողները կարող են ընդլայնել իրենց արտադրանքի տեսականին առցանց հարթակում և ավելացնել իրենց եկամուտը։ Առաջին երկիրը, ուր կարելի է ապրանք ուղարկել, Ռուսաստանն է։
Առցանց ռիթեյլերը դեռ մայիս ամսին է լոգիստիկ կենտրոն բացել Հայաստանում, ինչը թույլ է տվել նաև տեղական արտադրողների ապրանքների ուղիղ վաճառք իրականացնել։ Վաճառքն իրականացվում է Marketplace մոդելով։ Ստանալով պատվերը՝ վաճառողը բերում է ապրանքը ընկերության Երևանում գտնվող պահեստ, որից հետո Wildberries-ի լոգիստիկ ծառայությունն այն առաքում է գնորդին։ Վաճառողի համար կոմերցիոն միջնորդավճարը կազմում է 3% և ավելի՝ կախված ապրանքի տեսակից։
Սկզբնական շրջանում մոդելը հասանելի էր հայաստանցի ձեռնարկատերերին միայն երկրի ներսում, սակայն այժմ աշխարհագրությունն ընդլյանվել է։
Հայաստանի արտադրանքը մեծ պահանջարկ է վայելում հարթակում. ընթացիկ տարվա 11 ամսում նախորդ տարվա համեմատ վաճառքներն աճել են 71%-ով ՝ հասնելով 290 մլն ռուբլու։ Առավել մեծ աճ է գրանցվել աքսեսուարների (+958%), կոսմետիկայի և օծանելիքի (+449%), տան -ապրանքների (+312%), մթերքի (+276%) և նորածնային հագուստի (+267%) ոլորտներում։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։