Կազմակերպիչներ՝ Enterprise Incubator Foundation (EIF), Gyumri Technology Center — GTC
Մեկնարկ՝ հունիսի 28
Որտեղ՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոն
Միջոցառման մասին․
«Կանայք տվյալագիտության մեջ» միջազգային ամենամյա միջոցառմումն այս տարի կանցկացվի «Ստեղծագործական ճանաչողություն» խորագրի ներքո:
Միջոցառումը հնարավորություն է տալու մասնակից կանանց ծանոթանալու արհեստական բանականության հնարավոր կիրառությանն ապագայի աշխատաշուկայում` կարևորելով այն աշխատանքային և ստեղծագործական գործընթացում:
Արհեստական բանականությունը մի նոր հեղափոխական իրականություն է բերել ամբողջ աշխարհում: Իր հետ համընթաց քայլելն այսօր կարևորագույն պայմաններից է բոլոր բնագավառներում: Արվեստում և թվային աշխարհում այն ընձեռում է ստեղծագործելու ֆանտաստիկ հնարավորություններ` անցում կատարելով դեպի նոր դարաշրջան:
Միջոցառման ընթացքում սպասվում են.
- դասական, ինչպես նաև արհեստական բանականության կիրառմամբ ստեղծված աշխատանքների ցուցադրություններ
- բանախոսություններ ու պանելային քննարկումներ,
- ինտերակտիվ սեմինարներ,
- նոր փորձառություններ
- ֆիլմարտադրության մեջ հաջողության հասած կին արվեստագետների ֆիլմերի ցուցադրություններ
- ստեղծագործական միջավայր,
- փորձի փոխանակում,
- համագործակցության հնարավորություններ
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հունիսի 19-ը գրանցվել այստեղ։
«Կանայք տվյալագիտության մեջ» ամենամյա միջոցառումը կազմակերպվում է Սթենֆորդի համալսարանի համանուն համաշխարհային համաժողովի շրջանակում: Նմանատիպ միջոցառումներ են անցկացվում աշխարհի 200-ից ավելի քաղաքներում՝ տվյալագիտության ոլորտում կանանց էական դերակատարությունն ընդգծելու և կանանց կարողությունները հզորացնելու նպատակով:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: