ՏՏ ոլորտի ո՞ր մասնագետներն են ամենապահանջվածը եղել 2023-ին 

Վերջին լուրերը
ՏՏ ոլորտի ո՞ր մասնագետներն են ամենապահանջվածը եղել 2023-ին 
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2023-ին Հայաստանում գործել է 1 093 ՏՏ ոլորտի կազմակերպություն (3 և ավել աշխատակից ունեցող), տեղեկանում ենք Armenian Code Academy-ի տեխնոլոգիական շուկայի վերլուծության տվյալներից (Armenian Tech Market Insights)։

Անընդհատ փոփոխվող տեխնոլոգիական ոլորտում փոփոխվում են նաև առաջատար մասնագիտությունները։ Ոլորտում գործունեություն են ծավալել ընդհանուր առմամբ 57 000 մարդ, որոնցից միայն 36 000-ն են Tech մասնագետները եղել, մնացած մասը կազմել են վաճառքի, մարքեթինգի, գործընթացների ապահովման մասնագետները։ 

Տեխնոլոգիական մասնագիտություններում առաջատարը 2023-ին եղել է ծրագրային ապահովումը (Software Engineering)` մոբայլ և վեբ հավելվածների ստեղծում, խաղերի ստեղծում, որը զբաղեցրել է շուկայի 38%-ը։ 

Հաջորդում է ենթակառուցվածքների ապահովումը (Infrastructure)՝ համակարգերի ստեղծում, ամպային տեխնոլոգիաներ, ծրագրային ապահովման փորձարկում, որով զբաղվել է ներգրավված մասնագետների 18%-ը։ 

Երրորդ տեղում եղել է դիզայնը (UI/UX, Graphic Design, Motion Design)` ՏՏ ոլորտում զբաղվածների 12%-ը։

Մասնագետների ցանկում իրենց դիրքերը սկսել են բարելավել տվյալների մշակմամբ զբաղվողները (Data Analysts, Data Engineers, Product Analysts, Big Data մասնագետներ) և պրոդուկտների նախագծմամբ զբաղվողները (Product Managers, Product Designers)։ 

Տեխնոլոգիական ոլորտի մասնագետների 38%-ը իգական սեռի են եղել։ Կարևոր է նաև նշել, որ տեխնոլոգիական ոլորտի մասնագետների 20%-ը եղել են ռելոկանտներ՝ ԱՊՀ երկրներից։

2023-ին ծրագրային ապահովման ոլորտում աշխատավարձերը տատանվել են 110 000 – 8 880 000 ՀՀ դրամի միջակայքում։

ՏՏ ոլորտի ո՞ր մասնագետներն են ամենապահանջվածը եղել 2023-ին 

Կարդացեք նաև՝

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները