Counterpoint Research (CR) վերլուծաբանները թվարկել են համաշխարհային շուկայում ամենապահանջված սմարթֆոնները 2024 թվականի երկրորդ եռամսյակում:
Ամենատարածված սարքը եղել է Xiaomi Redmi 13C 4G սմարթֆոնը: Երկրորդ տեղում է Samsung Galaxy A05-ը, երրորդում՝ Samsung Galaxy A15-ը:
Ցուցակում գերակշռում են չինական և կորեական սարքերը: Լավագույն տասնյակում ընդգրկվել են Xiaomi-ի, Samsung-ի և Oppo-ի երեքական սմարթֆոններ և Tecno-ի մեկ սարք: Ցուցակի միայն մեկ սարք՝ Xiaomi Redmi 13C 5G-ն ստացել է 5G կապի աջակցություն, սակայն շուկայում յուրաքանչյուր չորրորդ էժան սարքն աշխատում է հինգերորդ սերնդի բջջային կապով: Counterpoint Research-ի մասնագետները մատչելի հեռախոսներ են համարում 150 դոլարից (մոտ 58 500 դրամից) էժան հասանելի սարքերը:
Երկրորդ եռամսյակում էժան սմարթֆոնների վաճառքն աճել է 10 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ գերազանցելով 100 միլիոն միավորը: 150 դոլարից էժան սարքերի բաժինը կազմել է վաճառված հեռախոսների ընդհանուր քանակի 37 տոկոսը:
Վերլուծաբանները կանխատեսում են, որ խելացի հեռախոսների համաշխարհային շուկան 2024 թվականին կաճի գրեթե 6 տոկոսով, իսկ որպես աճի հիմնական պատճառը նրանք նշում են Չինաստանում Android հեռախոսների բարձր վաճառքը:
Կարդացեք նաև՝
- Apple-ին կասկածում են իշխանությունների հետ սերտ համագործակցության մեջ
- Նոր գործիք YouTube-ում. ծնողները կկարողանան հետևել նաև դեռահասների ակտիվությանը
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: