Երևանում մեկնարկել է Wellar Group ընկերության նոր կոնդիտերական ֆաբրիկայի ստեղծումը, որը նախատեսված է արտադրել օրական շուրջ 200 տոննա շոկոլադ։ Գործարանը կաշխատի ամենաժամանակակից եվրոպական սարքավորումներով և կարտադրի լայն տեսականի՝ շոկոլադե կոնֆետներից մինչև սպորտային սննդի համար նախատեսված պրոտեինային բատոնչիկներ։
Կառավարության որոշմամբ ընկերությունը ազատվել է արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների ներմուծման մաքսատուրքերից՝ մոտ 553 մլն դրամի արժեքով, ինչը կազմում է շուրջ 51 մլն դրամի չափով մաքսային արտոնություն։ Ներդրումային ծրագրի ընդհանուր ծավալը գնահատվում է շուրջ 8 մլրդ դրամ կամ 20 մլն դոլար, որի հիմնական մասը կուղղվի սարքավորումների ձեռքբերմանը, շինարարական և ենթակառուցվածքային աշխատանքներին։
Այս պահին ընկերությունում ստեղծվել է 110 աշխատատեղ՝ մոտ 598 հազար դրամ միջին աշխատավարձով։ Մինչև 2028 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել շուրջ 900-ի։ Ըստ ծրագրի՝ այդ ժամանակ աշխատավարձերի միջին մակարդակը կկազմի մոտ 353 հազար դրամ։
Wellar Group-ը նախատեսում է նաև իր գործունեությունը դուրս բերել Հայաստանի սահմաններից․ ընկերությունը կբացի նոր մասնաճյուղ Պրահայում, իսկ շուկաների հիմնական ուղղվածությունը կլինի Եվրոպան, ուր էլ կարտահանվի արտադրանքի զգալի մասը։