Web3 Հայաստան հիմնադրամը և Վրաստանի Web3 պալատը կկազմակերպեն համատեղ միջոցառումներ

Վերջին լուրերը
Web3 Հայաստան հիմնադրամը և Վրաստանի Web3 պալատը կկազմակերպեն համատեղ միջոցառումներ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Web3 Հայաստան հիմնադրամը և Վրաստանի Web3 պալատը կհամագործակցեն ու կկազմակերպեն համատեղ միջոցառումներ։ Ամբողջ 2024 թվականի ընթացքում Հայաստանի և Վրաստանի Web3 համայնքների միջև սերտ գործակցության արդյունքում կկազմակերպվեն գիտելիքի փոխանակումներ, նեթվորքինգ և կխթանեն Web3 էկոհամակարգի զարգացումն ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում:

Մասնավորապես, երկու կառույցները կհամագործակցեն ստեղծելու և մշակելու համապարփակ կրթական նախաձեռնություններ՝ մասնագետներին, որոշումն կայացնողներին և պետական և մասնավոր հաստատությունների ներկայացուցիչներին Web3-ի և հարակից տեխնոլոգիաների իրավական և տեխնիկական ասպեկտների վերաբերյալ կրթելու համար: Ծրագիրն իր տեսակի մեջ առաջինն է լինելու Հայաստանում։

Հիմնվելով Վրաստանի փորձի վրա՝ վրացական կողմը կանցկացնի վեբինար, որտեղ վրացի փորձագետները կկիսվեն իրենց փորձով այն մասին, թե ինչպես են կարգավորող շրջանակները ազդում իրավական դաշտի, ֆինանսների հասանելիության և Վիրտուալ ակտիվների ծառայություններ մատուցողների (VASPs) և այլ շահագրգիռ կողմերի հետ հարաբերությունների վրա: Փոխադարձ վեբինարով հանդես կգան նաև հայաստանյան Web3 ընկերությունները՝ ներկայացնելով իրենց փորձը։

Բացի այդ, կկազմակերպվեն նաև դեմ առ դեմ ձևաչափով հանդիպումներ հայ և վրացի Web3 համայնքների ներկայացուցիչների հետ՝ էլ ավելի ամրապնդելու առկա կապերը, փոխանակվելու գաղափարներով և հաստատելու կարևոր համագործակցություններ։

«‎Այս նախաձեռնությունները միասին նշանակալից քայլ են մեր երկրներում Web3 տեխնոլոգիաների զարգացման համար կենսունակ և աջակցող միջավայր ստեղծելու ուղղությամբ: Մենք անհամբեր սպասում ենք մեր համայնքների ակտիվ մասնակցությանը այս միջոցառումներին և ակնկալում ենք արդյունավետ համագործակցության և աճի տարի Web3 տիրույթում»,-նշում են նախաձեռնության հեղինակները։

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները