Վեբ ծրագրավորման անվճար դասընթաց՝ Microsoft ինովացիոն կենտրոնում

Վերջին լուրերը
Վեբ ծրագրավորման անվճար դասընթաց՝ Microsoft ինովացիոն կենտրոնում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ Entreprise Incubator Foundation
Որտեղ՝
Microsoft ինովացիոն կենտրոն
Երբ՝ 
օգոստոսի 16-ից

Դասընթացի մասին

- Advertisement -
Վեբ ծրագրավորման անվճար դասընթաց՝ Microsoft ինովացիոն կենտրոնում

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է «Վեբ ծրագրավորման հիմունքներ» անվճար դասընթաց՝ երևանամերձ մարզերի երիտասարդների համար։

Դասընթացի արդյունքում մասնակիցները կսովորեն, թե ինչպես մշակել կայքէջեր HTML/CSS-ով և կծանոթանան Վեբ ծրագրավորման ամենատարածված լեզուներից մեկի՝ JavaScript-ի հիմունքներին։

Ո՞վ կարող է մասնակցել․

Դասընթացի կարող են մասնակցել երևանամերձ մարզերի 15 և բարձր տարիքի երիտասարդներն, ովքեր ունեն գիտելիքներ մաթեմատիկայից, լավ տրամաբանություն և անգլերենի առնվազն միջին մակարդակի իմացություն։

Թեստավորումը տեղի կունենա օգոստոսի 11-ին, ժամը 18:00-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում։ Դասընթացը կմեկնարկի օգոստոսի 16-ին և կանցկացվի հիբրիդային ձևաչափով՝ օֆլայն և օնլայն։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտաձևը։ Այլ մանրամասներ կգտնեք այստեղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները