WCIT 2024-ի գավաթը Մալազիայի Սարավակ նահանգում փոխանցվեց Հայաստանին։
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին այս տարի մասնակցել է ավելի քան 10 000 մասնակից աշխարհի 46 երկրից՝ համախմբելով համաշխարհային առաջնորդներին, տեխնոլոգիական ոլորտի նորարարներին՝ բացահայտելով նորարարության և տեխնոլոգիայի ներուժը ամբողջ աշխարհում:
WCIT | IDECS 2023-ը նաև նշանավորվել է WCIT 2023-ի հռչակագրով և Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի՝ WCIT 2024-ի գավաթը՝ Հայաստանին փոխանցելով։
WCIT 2019-ի հաջողությունների և WITSA-ի հետ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) գործակցությունը կշարունակվի, քանի որ Հայաստանը հաղթել է հաջորդ WCIT-ն անցկացնելու մրցույթում և ստացել միջոցառումը կրկին հյուրընկալելու արտոնություն։ Մրցանակը մեր երկիր կբերի հայաստանյան պատվիրակությունը՝ ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը և ԱՏՁՄ խորհրդի անդամ Նարեկ Վարդանյանը։
WCIT-ն անցկացնում է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը (WITSA), որը միավորում է 80 երկիր։
WCIT 2024-ի թեման է «Գիտությունը որպես թվային դարաշրջանի խոստումները կատարելու միջոց»: Այս թեմատիկ շեշտադրումն ընդգծում է Հայաստանի հանձնառությունը՝ օգտագործելու գիտական առաջընթացները՝ ընդգրկելով թվային դարաշրջանի ողջ ներուժը: «Սա Հայաստանի ՏՏ ոլորտի համար ևս մեկ նոր հաղթանակ է և ևս մեկ հնարավորություն՝ աշխարհին ցույց տալու, թե ինչն է մեզ դարձնում «նոր կենտրոն»: Պատրաստվե՛ք, քանի որ նոր WCIT-ը լինելու է ավելի մեծ, ավելի հնչեղ և ավելի լավը, քան եղել է երբևիցե»,-նշել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։