Հայաստանը ներառվել է աշխարհի ամենահետաքրքիր նոր զբոսաշրջային ուղղությունների տասնյակում

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանը ճանաչվել է աշխարհի ամենահետաքրքիր նոր զբոսաշրջային ուղղություններից մեկը՝ ընդգրկվելով հեղինակավոր Wanderlust Reader Travel Awards 2025 մրցանակաբաշխության տասնյակում։ Մեր երկիրը զբաղեցրել է 8-րդ տեղը «Most Desirable Emerging Destination» անվանակարգում, որն ամեն տարի գնահատում է այն երկրներին, որոնք վերջին տարիներին դառնում են առավել գրավիչ և խոստումնալից ուղղություններ զբոսաշրջիկների համար։

Նույն անվանակարգում առաջին երեք տեղերը զբաղեցրել են Ալբանիան (ոսկե մրցանակ), Բելիզը (արծաթե) և Ռուանդան (բրոնզե)։ Հայաստանից առաջ տեղ են զբաղեցրել նաև Քաթարը, Գվատեմալան, Ադրբեջանը և Գայանան։

Wanderlust Reader Travel Awards մրցանակաբաշխությունը համարվում է զբոսաշրջության ոլորտի ամենահեղինակավոր միջազգային միջոցառումներից մեկը։ Այն անցկացվում է ամեն տարի՝ Մեծ Բրիտանիայում հրատարակվող Wanderlust ամսագրի կողմից։ Մրցանակները շնորհվում են ինչպես մասնագիտական ժյուրիի որոշմամբ, այնպես էլ ամսագրի ընթերցողների բաց քվեարկությամբ, որոնք ընտրում են իրենց սիրելի ճանապարհորդական ուղղությունները, տուրօպերատորներին և զբոսաշրջային բրենդերին։

2025 թվականի քվեարկությունը բաց էր մինչև հոկտեմբերի 17-ը, իսկ հաղթողները հայտարարվել են Լոնդոնում՝ միջազգային զբոսաշրջային խոշոր հարթակ WTM London ցուցահանդեսի շրջանակում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները