Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) ոսկու գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 4000 դոլարը մեկ տրոյական ունցիայի համար, մասնավորապես՝ առավոտյան առևտրի ժամանակ թանկարժեք մետաղի գինը հասել է 4000,1 դոլարի՝ աճելով 0,35%-ով, հետևում է Comex առևտրային հարթակի տվյալներից։
Սա պայմանավորված է ԱՄՆ-ի կառավարության գործունեության դադարեցման հետևանքով տնտեսական տվյալների անորոշությամբ, ինչպես նաև Ֆրանսիայում և Ճապոնիայում քաղաքական անկայունությամբ, որոնք մեծացնում են ոսկու՝ որպես անվտանգ ակտիվի գրավչությունը։ Միաժամանակ, ներդրողները շարունակում են ակնկալել տոկոսադրույքի իջեցում ԱՄՆ-ում, ինչը լրացուցիչ խթանում է ոսկու գինը, քանի որ այն տոկոս չվճարող ակտիվ է։
Ոսկու գնի նախորդ ռեկորդը սահմանվել էր հոկտեմբերի 6-ին, երբ մեկ ունցիայի արժեքը հասել էր 3949 դոլարի։
Հայաստանում այսօր 999 հարգի մեկ գրամ ոսկու արժեքը կազմում է 47 795 ՀՀ դրամ։