VivaTech-2022 ցուցահանդեսի թվային հարթակն արդեն հասանելի է

Վերջին լուրերը
VivaTech-2022 ցուցահանդեսի թվային հարթակն արդեն հասանելի է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

VivaTech-2022-ի թվային հարթակը, որտեղ ներկայացված է նաև Հայաստանը, արդեն հասանելի է, հայտնում է ՀՀ ԲՏԱ նախարարությունը։


Եվրոպայի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսներից մեկն այս տարի կանցկացվի Փարիզում, հունիսի 15-18-ին։ Հայկական պատվիրակությունը, որի կազմում են մեծ ներուժ ունեցող մի շարք ոլորտային ստարտափներ, ցուցահանդեսին կմասնակցի «ARMENIA» միասնական տաղավարի ներքո՝ մեկ հարթակում ներկայացնելով իրենց արտադրանքն ու լուծումները։

- Advertisement -
VivaTech-2022 ցուցահանդեսի թվային հարթակն արդեն հասանելի է

«VivaTech-2022»-ի թվային հարթակն ուղիղ կապի (live) ռեժիմով արդեն հասանելի է կայքում: Հարթակը կգործի նաև ցուցահանդեսից հետո՝ մինչ 2022թ տարեվերջ։

VivaTech»-ը Եվրոպայի ամենախոշոր միջազգային տեխնոլոգիական ցուցահանդես-համաժողովն է՝ ուղղված նորարարություններին և ստարտափներին: Ցուցահանդեսի թեմաներն են`բարձր տեխնոլոգիաներ, ինովացիաներ: Այն ամբողջ աշխարհից մեկ տեղում համախմբում է ստարտափերներին, գիտնականներին, խոշոր ընկերություններին, ներդրողներին, պաշտոնական պատվիրակություններին:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները