Կառավարությունը հստակեցրել է «Վիվա Արմենիա»-ում իր բաժնեմասի հնարավոր վաճառքի վերաբերյալ որոշումը

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ կառավարությունը հրապարակել է պարզաբանում՝ կապված «Վիվա Արմենիա» ընկերությունում կառավարության բաժնեմասի վաճառքի վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկությունների հետ։

Պարզաբանման մեջ նշվում է, որ 2025 թվականի օգոստոսի 7-ի նիստում կառավարությունը չի ընդունել բաժնեմասի վաճառքի մասին որոշում։ Փոխարենը՝ թույլատրվել է ՀՀ կառավարության անունից պայմանագիր կնքել «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության հետ՝ վաճառքի օպցիոն ձևաչափով։ Օպցիոն համաձայնագրով կառավարությանը տրվում է իրավասություն՝ մինչև 2028 թվականի մայիսի 15-ը որևէ պահի առաջարկելու մյուս բաժնետիրոջը գնել պետական բաժնեմասը՝ 110 000 հասարակ բաժնետոմս 50 մլն ԱՄՆ դոլարով, եթե կատարվեն որոշման հավելվածով նախատեսված պայմանները։

Կառավարությունը շեշտում է, որ այս որոշումը որևէ պարտավորություն չի սահմանում բաժնեմասը վաճառելու վերաբերյալ, և գործիքակազմի կիրարկումը կախված կլինի գործնական նպատակահարմարությունից ու քաղաքական գնահատականներից։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները