«Վիվա Արմենիա» ընկերությանը տրամադրվել են նոր հաճախականություններ՝ 5G տեխնոլոգիան առավել լայն տարածելու համար

Վերջին լուրերը
«Վիվա Արմենիա» ընկերությանը տրամադրվել են նոր հաճախականություններ՝ 5G տեխնոլոգիան առավել լայն տարածելու համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Վիվա Արմենիա» ՓԲ ընկերությանը Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային շարժական կապի ծառայությունների մատուցման համար տրամադրվել են 2300-2350ՄՀց և 2350-2400ՄՀց հաղորդման/ընդունման ռադիոհաճախականութունների հատվածների օգտագործման թույլտվություններ` տասը տարի գործողության ժամկետով: Այս մասին հայտնում է ՀՀ ԲՏԱ նախարարությունը։

Թույլտվությունները տրամադրվել են համաձայն ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2025 թվականի  ապրիլի 2-ի նիստում ընդունված՝ թիվ 131-Ա և թիվ 132-Ա որշումների, ըստ որի ընկերությունը պարտավորվել է՝

1) երեք տարվա ընթացքում ՀՀ ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (մայրուղիների) առնվազն 98 տոկոսում ապահովել շարժական լայնաշերտ կապի ինտերնետային բացօթյա ծածկույթ, որից առնվազն 10 տոկոսը՝ շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիայով,

2) յուրաքանչյուր նոր ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի (մայրուղու) շահագործման հանձնելուց հետո երեք տարվա ընթացքում տվյալ ճանապարհի առնվազն 98 տոկոսում ապահովել շարժական լայնաշերտ կապի ինտերնետային բացօթյա ծածկույթ, որից առնվազն 10 տոկոսը՝ շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիայով,

3) երեք տարվա ընթացքում Երևան, Գյումրի, Վանաձոր և Կապան քաղաքներից յուրաքանչյուրի վարչական տարածքի առնվազն 20 տոկոսում, ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված՝ «Ինժեներական քաղաք»-ի, «Զվարթնոց», Գյումրու և Կապանի օդանավակայանների, ՀՀ  սահմանային բոլոր գործող մաքսակետերի տարածքներում, ինչպես նաև յուրաքանչյուր նոր սահմանային մաքսակետ շահագործման հանձնելուց հետո, մեկ տարվա ընթացքում, տվյալ սահմանային մաքսակետի ամբողջ տարածքում ապահովել շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիայի բացօթյա ծածկույթ, 

4) հինգ տարվա ընթացքում Երևան, Գյումրի, Վանաձոր և Կապան քաղաքներից յուրաքանչյուրի վարչական տարածքի առնվազն 40 տոկոսում, ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված՝ «Ակադեմիական քաղաքի» տարածքում ապահովել շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիայի բացօթյա ծածկույթ,

5) յոթ տարվա ընթացքում ՀՀ քաղաքային յուրաքանչյուր բնակավայրի վարչական տարածքի առնվազն 60 տոկոսում ապահովել շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիայի բացօթյա ծածկույթ,

Որոշումներն ուժի մեջ մտնելուց հետո «Վիվա Արմենիա» ՓԲ ընկերությունը ՀՀ պետական բյուջե է  փոխանցել երկու միլիարդ հինգ հարյուր միլիոն դրամ:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները