Մեկնարկել է վենչուրային մրցույթ ստարտափների համար

Վերջին լուրերը
Մեկնարկել է վենչուրային մրցույթ ստարտափների համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի Ամերիկյան Համալսարանի «Energy4Climate»
նախաձեռնությունը հայտարարում է ձեռնարկատիրական մրցույթ
բնապահպանական կայունության, էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների, վերամշակման և այլ էներգիական տեխնոլոգիաների ոլորտում, որը կազմակերպվել է Ձեռներեցության և ինովացիոն տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) և Յակոբեան բնապահպանական կենտրոնի համագործակցության արդյունքում։

Մրցույթը շահույթ հետապնդող ստարտափի գաղափար ունեցող կամ ստարտափի մաս հանդիսացող թիմերի համար է, որոնք ձգտում են կայուն լուծումներ ստեղծել։

- Advertisement -
Մեկնարկել է վենչուրային մրցույթ ստարտափների համար

Գնահատման չափանիշները.

  • Թիմերը պետք է բաղկացած լինեն առնվազն երկու հոգուց
  • Ձեռնարկը պետք է ունենա գործառնական նվազագույն կենսունակ
    արտադրանք (MVP) կամ նախատիպ
  • Թիմերը պետք է լինեն ստարտափ կամ ստարտափի մաս
  • Ձեռներեցները պետք է կենտրոնացած լինեն բնապահպանական
    կայունության վրա
  • Թիմերը/ստարտափները պետք է հիմնադրված լինեն Հայաստանում
  • Ստարտափները պետք է ունենան նախադրյալներ շահութաբեր դառնալու համար

Մրցանակները՝

  • Ժյուրիի կողմից ընտրված լավագույն ստարտափները կհրավիրվեն
    մասնակցելու EarthX E-Capital գագաթնաժողովին, որը տեղի
    կունենա 2024 թվականի ապրիլին Դալլասում, Տեխաս, ԱՄՆ:
  • Ընդհուպ մինչև երկու ստարտափ կֆինանսավորվի Ramsis Capital-ի կողմից՝ որպես փոխհատուցում թռիչքի, բնակության, վիզայի և EarthX E-Capital Summit-ի մասնակցության ծախսերի համար:
  • Ժյուրիի կողմից ընտրված մեկ կամ երկու ստարտափ կարող են ստանալ $1500-ի չափով մրցանակ Ramsis Capital-ի կողմից:

EarthX E-Capital գագաթնաժողովը տեղի կունենա 2024 թվականի ապրիլին։ Դիմել հնարավոր է մինչև դեկտեմբերի 31-ը՝ այստեղ։

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ ներկայացված են այստեղ։

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի այլ հնարավորություններ գտե՛ք այստեղ։

 

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները