Telegram Premium. Ինչ նոր հնարավորություններ կստանան օգտատերերը

Վերջին լուրերը
Telegram Premium. Ինչ նոր հնարավորություններ կստանան օգտատերերը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Telegram մեսենջերը գործարկել է վճարովի՝ Premium բաժանորդագրությունը, որն օգտատերերին հնարավորություն է տալիս օգտվել լրացուցիչ հնարավորություններից: Բուն մեսինջերը կշարունակի գործել անվճար, ասվում է Telegram-ի պաշտոնական բլոգում։ Premium-ի օգտատերերը ստանում են մի շարք առավելություններ և կրկնապատկված ծավալներ:


«Telegram-ը շարունակում է կտրուկ աճել, և շատ օգտատերեր հարցնում են, թե ինչպես կարող են աջակցել մեր թիմին: Այսօր մենք գործարկում ենք Telegram Premium-ը, բաժանորդագրություն, որով կարող եք աջակցել Telegram-ի հետագա զարգացմանը և օգտվել լրացուցիչ հնարավորություններից»,- նշվում է հաղորդագրության մեջ։

- Advertisement -
Telegram Premium. Ինչ նոր հնարավորություններ կստանան օգտատերերը

Ի՞նչ փոփոխություններ են սպասվում 🤔

Ավելի մեծ ծավալով ֆայլեր
Սովորական օգտատերերը Տելեգրամում կարող են վերբեռնել մինչև 2ԳԲ ծավալով ֆայլեր, իսկ Premium բաժանորդներին հնարավորություն է տրվում վերբեռնել մինչև 4ԳԲ ծավալով ֆայլեր: Խոսքը մեկ ֆայլի ծավալի մասին է: Ոչ Premium բաժանորդները կարող են ներբեռնել Premium բաժանորդների կողմից ուղարկված մեծ ծավալով ֆայլերը:

Սահմանափակումների նվազեցում
Premium օգտատերերը հավելվածին կարող են կցել մինչև 4 օգտահաշիվ, հետևել 1000 ալիքի, ստեղծել մինչև 20 թղթապանակ, որոնցից յուրաքանչյուրում կտեղավորվի մոտ 200 չաթ: Օգտատերերը կարող են նաև հիմնական ցանկում ամրացնել 10 չաթ, պահպանել 10 նախընտրելի ստիկերներ և մինչև 400 նախընտրելի GIF-եր: Հնարավոր կլինի օգտահաշվի կենսագրությունում ավելի երկար տեքստ գրել: Premium օգտատերերը կարող են նաև իրենց ալիքների և խմբերի համար ստեղծել t.me-ով սկսվող մինչև 20 կարճ հղումներ:

Չաթերը կառավարելու ավելի շատ գործիքներ 
Telegram Premium-ի օգտատերերը ստանում են չաթերը կառավարելու ավելի շատ գործիքներ: Օրինակ՝ հնարավոր է ցանկացած թղթապանակ դարձնել գլխավոր, և հավելվածը բացելուց միանգամից կբացվի այդ թղթապանակը: Հավելվածի «Confidentiality» բաժնում համապատասխան կարգավորումից հետո բաժանորդները ավտոմատ կերպով կարող են նոր չաթերը տեղադրել արխիվի մեջ և անջատել դրանց ծանուցումները:

Արագացված ներբեռնում
Ներբեռնումներ առանց սահմանափակումների. Premium օգտատերերը կարող են ներբեռնել ֆոտո, վիդեո և այլ ֆայլեր առավելագույն արագությունով: Ֆայլերի ներբեռնման արագությունը կախված է լինելու միայն օգտատիրոջ ինտերնետի արագությունից:

Ձայնային նամակների տեքստային վերծանում
Telegram-ի Premium օգտատերերը կկարողանան ձայնային հաղորդագրությունները վերածելու տեքստի և դրանք լսելու փոխարեն հնարավոր կլինի կարդալ:

Միշտ ակտիվ վիդեոավատարներ և Premium նշան
Premium բաժանորդների վիդեոավատարները ցուցադրվելու են բոլոր օգտատերերին բոլոր բաժիններում, այդ թվում չաթերի ցուցակում և չաթերում: Նաև Premium բաժանորդների անունների կողքը ցուցադրվելու է Premium տարբերանշանը:

Նորաոճ ստիկերներ
Premium օգտատերերը կարող են ուղարկել տասնյակ ստիկերներ, որոնք ցուցադրվելու են ամբողջ էկրանով: Ընդ որում այդ անիմացիաները ցուցադրվելու են նաև ոչ Premium օգտատերերին:

Եւ իհարկե յուրահատուկ ռեակցիաներ
Telegram Premium օգտատերերին հասանելի են 10-ից ավելի նոր էմոջիներ, որոնցով նամակների պատասխաներն ավելի էմոցիոնալ կդառնան: Նոր էմոջիներից են՝ 👌😍❤️‍🔥💯🤡🌭🐳:

Կառավարվող գովազդներ
Ամիսներ առաջ Տելեգրամում հայտնվել էին տեքստային գովազդներ: Premium բաժանորդները կարող են անջատել այդ գովազդները: 

Ի՞նչ նորույթներ են ավելանալու բոլոր օգտատերերի համար🥳

Խումբ մուտք գործելու հայտ
Խմբերի ադմինիստրատորները կարող են միացնել հայտով խումբ մուտք գործելու գործառույթը, որպեսզի ստուգեն նոր մասնակիցներին խումբ ներս թողնելուց առաջ: Երբ օգտատերը բացի խումբը, ապա կտեսնի «Подать заявку» կոճակը: Ադմինիստրատորները կարող են նամակ գրել հայտ ներկայացնողներին, որպեսզի ներկայացնեն խմբի կանոնները կամ ծանոթանան նոր մասնակցի հետ: Այդ պարագայում հայտ ներկայացնող օգտատերը ծանուցվում է, որ իր հետ կապվել է հենց խմբի ադմինիստրատորը: 

Պարզեցված նախադիտում Android-ի վրա չաթերի
Տելեգրամի անդրոիդ հավելվածում հայտնվել է չաթերի պարզեցված նախադիտման հնարավորություն (ինչպես iOS-ում): Այժմ այդ ռեժիմում հնարավոր է դիտել ամբողջ չաթը: Նախադիտման դեպքում չաթը չի նշվի որպես կարդացված ևայդ ռեժիմում հայտնվել են նաև նոր կոճակներ, որոնցով հնարավոր է անջատել չաթի ծանուցումները, նշել որպես կարդացված, ամրացնել կամ ջնջել չաթը: Նախադիտման համար բավական է չաթերի ցանկում սեղմած պահել որևէ չաթի օգտահաշվի լուսանկարի վրա:

MacOS-ում անիմացիոն ավատարների գործիք
MacOS օպերացիոն համակարգի օգտատերերը կարող են օգտվել անիմացիոն ավատարներ ստեղծող նոր գործիքից: Ընտրե՛ք համապատասխան ստիկերը կամ անիմացիոն էմոջին և հետևի ֆոնն ու վերջ:

Հաստատված պրոֆիլի տարբերանշան
Հայտնի մարդիկ և կազմակերպությունները կարող են պաշտոնապես հաստատել իրենց խմբերը, ալիքները և բոթերը: Այդ դեպքում անունների կողքը կցուցադրվի հատուկ նշան:

Verification Check
Վերիֆիկացիոն հատուկ նշանը

Այդ նշանը կցուցադրվի ոչ միայն պրոֆիլում, որոնման արդյունքներում և չաթերի ցանկում, այլև չաթի վերևի հատվածում: Եթե ունեք հաստատված օգտահաշիվ գոնե 2 սոցցանցերում, ապա կարող եք Տելեգրամում հաստատման հայտ ուղարկել այստեղ:

2022թ. Telegram-ը դասվել է աշխարհում ամենաշատ ներբեռնվող Top 5 հավելվածների շարքում, իսկ ամսական ակտիվ օգտատերերի քանակը ավելի քան 700 միլիոն է:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները