ServiceTitan ընկերության համահիմնադիր Վահե Կուզոյանը BigStory Podcast-ում պատմել է իրենց անցած ճանապարհի, դժվարությունների ու սխալների մասին:
«Շուրջ 5 տարի երկուսով էինք՝ ես ու Արան: Գործերը շատ վատ էին, ու ես ինձ անհաջողակ էի զգում: Գնացել էի Արայի հետ խոսելու, որ թողնենք ստարտափի գաղափարը, որովհետև ես ընտանիք ունեմ, պետք է աշխատանք գտնեմ ինձ: Ու հենց այդ հանդիպման ժամանակ զանգ եկավ շատ մեծ հաճախորդից: Եթե մի օր ուշ լիներ այդ զանգը, ես, հնարավոր է, չպատասխանեի»,-պատմում է Վահե Կուզոյանը:
Ծնվելով Վանաձորում՝ Վահե Կուզոյանը 6 տարեկանում տեղափոխվել է ԱՄՆ, հայկական շատ ընտանիքների նման անցել բազմաթիվ դժվարություններով և ստացել կրթություն: 2007թ. իր ընկեր Արա Մահտեսյանի հետ սկսել է ստարտափը, որը սկզբնական շրջանում շատ լուրջ դժվարություններ է ունեցել ու եղել է ձախողման եզրին: Վահե Կուզոյանը պատմում է բոլոր փորձությունների ու քաղած դասերի մասին, որոնք շատ օգտակար կարող են լինել սկսնակ ձեռներեցների համար:
2024թ. դեկտեմբերին հայ հիմնադիրներ ունեցող ServiceTitan ընկերությունը մուտք գործեց NASDAQ շուկա՝ դառնալով հանրային ընկերություն: Այս իրադարձությունը մեծ արձագանք գտավ հայկական տեխնոլոգիական համայնքում, քանի որ հիմնադիրներ Վահե Կուզոյանն ու Արա Մահտեսյանը առաջին անգամ անցան ամբողջ ճանապարհը՝ ստարտափից մինչև IPO:
Պոդքաստն այստեղ՝
Կարդացե՛ք նաև.