Ուզբեկստանն արդեն ունի իր առաջին «միաեղջյուր» ընկերությունը

Վերջին լուրերը
Ուզբեկստանն արդեն ունի իր առաջին «միաեղջյուր» ընկերությունը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

UZUM էլեկտրոնային առևտրի ստարտափը, որն առաջարկում է առցանց գնումներ, ֆինտեխ և սննդի առաքումներ Ուզբեկստանի միլիոնավոր հաճախորդներին, հավաքել է 114 միլիոն դոլարի ֆինանսավորում՝ դառնալով երկրի առաջին «միաեղջյուր» կազմակերպությունը՝ 1,16 միլիարդ դոլար արժողությամբ:

2020 թվականին Ուզբեկստանն ուներ մոտ 1200 ստարտափ, որոնց 85%-ը գտնվում էր վաղ փուլում։ Ըստ Ասիական զարգացման բանկի գնահատումների՝ Fintech ստարտափները գերակշռում են շուկայում՝ 30% մասնաբաժնով, իսկ դրան հաջորդում են էլեկտրոնային առևտրի ստարտափները՝ 27% մասնաբաժնով։

- Advertisement -
Ուզբեկստանն արդեն ունի իր առաջին «միաեղջյուր» ընկերությունը

Այնուամենայնիվ, երկիրը կարծես ունի էլեկտրոնային առևտրի ծառայությունների սակավություն, ինչը կարող է լինել պատճառներից մեկը, որ այս ոլորտը 2022 թվականի դեկտեմբերի դրությամբ կազմում էր Ուզբեկստանի ընդհանուր մանրածախ շուկայի միայն 2,2%-ը՝ ըստ KPMG-ի զեկույցի:

Uzum-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ջասուր Ջումաևի խոսքով՝  էլեկտրոնային առևտրի և պատշաճ ֆինտեխի բացակայություն պայմաններում ընկերության նպատակն է դարձել Ուզբեկստանում անել այն, ինչ Amazon-ն արել է շատ այլ երկրներում. առաջարկել միասնական շուկա, որը խոստանում է լոգիստիկա և առաքում:

Շուկան գործարկվել է 2022 թվականի հոկտեմբերին, և այսօր ունի ամսական ավելի քան 8 միլիոն ակտիվ օգտատեր և ավելի քան 9,000 վաճառող։

Գործունեության առաջին ամբողջական տարում ստարտափի ապրանքների համախառն արժեքը (GMV)  կազմել է 150 միլիոն դոլար և ակնկալվում է, որ ընթացիկ տարում այն կհասնի առնվազն 300 միլիոն դոլարի:

Շուկայում հաջողելուց անմիջապես հետո Uzum-ը ներխուժել է ֆինտեխ ոլորտ: Նրա էլեկտրոնային առևտրի գործարքների մոտ 45%-ից մինչև 50%-ը կատարվում է BNPL կամ «գնիր հիմա, վճարիր հետո» սկզբունքով։ Իր աճը խթանելու համար Uzum-ը նաև մուտք է գործել սննդի առաքման շուկա և ստեղծել է թվային բանկ:

Ընկերությունը նախատեսում է իր միջոցների երկու երրորդը օգտագործել սեփական ֆինտեխ բիզնեսի համար, իսկ մեկ երրորդը՝ էլեկտրոնային առևտրի ոլորտում:

Նախատեսվում է նաև նոր պրոդուկտներ գործարկել անհատների, փոքր և միջին ձեռնարկությունների անապահով վարկավորման համար, ինչպես նաև ներդրումներ կատարել սեփական ՏՏ և լոգիստիկ ենթակառուցվածքներում:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները