«UX/UI Դիզայն» անվճար դասընթաց՝ երևանամերձ մարզերի երիտասարդների համար

Վերջին լուրերը
«UX/UI Դիզայն» անվճար դասընթաց՝ երևանամերձ մարզերի երիտասարդների համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ Enterprise Incubator Foundation (EIF)
Մեկնարկը՝ հունիսի 19
Տևողությունը՝ 3 ամիս
Ձևաչափը՝ լսարանային (օֆֆլայն)
Անցկացման վայր՝ Microsoft Innovation Center Armenia

Միջոցառման մասին․

- Advertisement -
«UX/UI Դիզայն» անվճար դասընթաց՝ երևանամերձ մարզերի երիտասարդների համար

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF)` Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հետ համագործակցությամբ հայտարարում է «UX/UI Դիզայն» անվճար դասընթաց՝ երևանամերձ մարզերի երիտասարդների համար։

Դասընթացի արդյունքում մասնակիցները կսովորեն.

  • ստեղծել ինտերֆեյսի արդյունավետ դիզայն,
  • աշխատել UX տարրերի հետ,
  • մշակել իրենց սեփական UX/UI նախագիծը՝ օգտագործելով UX/UI դիզայնի գործիքները

Մասնակցել կարող են երևանամերձ մարզերի 15-ից 29 տարեկան երիտասարդներն, ովքեր ունեն համակարգչային գիտելիքներ և անգլերենի միջին մակարդակի իմացություն։

Մասնակիցները դասընթացի մեկնարկից 2 շաբաթ անց կհանձնեն միջանկյալ թեստ և միայն բարձր արդյունքների դեպքում կշարունակեն մասնակցությունը:
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հունիսի 16-ը (ներառյալ) լրացնել առցանց հայտաձևը։

Մանրամասն տեղեկությունների համար հունիսի 16-ին՝ ժամը 15։00-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կկայանա տեղեկատվական հանդիպում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները