Չինաստանը տիեզերական մարտերի փորձեր է անցկացրել․ ԱՄՆ-ն անհանգստացած է

Վերջին լուրերը
Չինաստանը տիեզերական մարտերի փորձեր է անցկացրել․ ԱՄՆ-ն անհանգստացած է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ԱՄՆ Տիեզերական ուժերի տիեզերական օպերացիաների ղեկավարի տեղակալ գեներալ Մայքլ Գեթլեյնն ասել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է զարգացնել մոլորակից դուրս պատերազմ վարելու կարողությունները, քանի որ ԱՄՆ տիեզերական ուժերը պետք է երաշխավորեն «տիեզերական գերակայությունը» Չինաստանի, Ռուսաստանի և այլ երկրների նկատմամբ։

Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ենթադրություններ է արել Չինաստանի կողմից ուղեծրում զորավարժություններ անցկացնելու մասին։

ԱՄՆ տիեզերական ուժերը վերջերս նկատել են չինական արբանյակներ, որոնք մարտական ​​մանևրներ են իրականացնում:

«Տիեզերքում մենք նկատեցինք հինգ առարկա, որոնք շարժվում էին միմյանց ընդառաջ և հեռանում միմյանցից սինխրոն և կառավարվող եղանակով։ Սա այն է, ինչ մենք անվանում ենք տիեզերական զորավարժություններ: Նրանք կիրառում են մարտավարություն, մեթոդներ և ընթացակարգեր՝ արբանյակների միջև ուղեծրում տիեզերական գործողություններ իրականացնելու համար», — ասել է Գետլեյնը։

Զորավարժությունները սկզբում նկատվել են կոմերցիոն արբանյակային օպերատորների կողմից, իսկ հետո տեղեկատվությունը փոխանցվել է ԱՄՆ տիեզերական ուժերին:

Հավելենք, որ 2025 թվականի հունվարին հայտնի դարձավ, որ չինական Shijian-25 արբանյակը վերալիցքավորվել է տիեզերքում, ինչը նորություն էր և խթան դարձավ տիեզերանավերի ծառայության ժամկետի երկարացմանը։ Սա հատկապես կարևոր է, քանի որ ուղեծրում արբանյակներին մանևրելու համար անհրաժեշտ է վառելիքի զգալի քանակություն:Իսկ դա հնարավոր չէ իրականացնել առանց ինքնաթիռների լրացուցիչ լիցքավորման, այլապես երկար մանևրների մասին խոսք լինել չի կարող։

Նշենք, նաև որ վերջին երեք տարիների ընթացքում ԱՄՆ տիեզերական ուժերը նկատել են, որ թե՛ Չինաստանը, թե՛ Ռուսաստանը ուղեծրում շատ ավելի ագրեսիվ դիրք են որդեգրել: Չինաստանը, ըստ տեղեկությունների, նաև ունի հակաարբանյակային հրթիռներ՝ արդեն մոտ երկու տասնամյակ:

Գեներալ Գեթլեյնը նշել է, որ տիեզերքում ԱՄՆ-ի գերակայությունը պահպանելու համար կպահանջվի մասնավոր և ռազմական փորձաքննություն իրականացնել։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները