ԱՄՆ-ն և Չինաստանը առևտրային պատերազմում համաձայնության են եկել: Ըստ Bloomberg-ի՝ Ժնևում կայացած բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են 90 օրով զգալիորեն նվազեցնել փոխադարձ մաքսատուրքերը:
Վաշինգտոնը չինական ապրանքների մաքսատուրքերը կնվազեցնի 145%-ից մինչև 30%, իսկ Պեկինը ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը՝ 125%-ից մինչև 10%: ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նշել է. «Ոչ մի կողմ չի ցանկանում հարաբերությունների խզում… Մենք իսկապես ցանկանում ենք առևտուր: Մենք ցանկանում ենք ավելի հավասարակշռված առևտուր»:
Համաձայնագրի շրջանակներում կողմերը կստեղծեն մեխանիզմ՝ տնտեսական և առևտրային հարաբերությունների քննարկումները շարունակելու համար:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Թրամփը հայտարարել էր տասնյակ երկրների դեմ տարբեր չափի մաքսատուրքեր սահմանելու մասին, սակայն Չինաստանի համար դրանք աստիճանաբար հասել էին 145%-ի: Ի պատասխան՝ Չինաստանը բարձրացրել էր մաքսատուրքերը մինչև 125%: