ԱՄՆ-ում օրական ավելացել է ավելի քան 1,000 նոր միլիոնատեր

Վերջին լուրերը
ԱՄՆ-ում օրական ավելացել է ավելի քան 1,000 նոր միլիոնատեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2024 թվականին ԱՄՆ-ում օրական ավելացել է ավելի քան հազար նոր դոլարային միլիոնատեր, ընդհանուր՝ շուրջ 379,000 մարդ։ Այս մասին նշվում է հունիսի 18-ին հրապարակված UBS Global Wealth Report 2025 զեկույցում։

Ըստ զեկույցի՝ ամբողջ աշխարհում ֆիզիկական անձանց մաքուր ունեցվածքը աճել է միջինը 4.6%-ով, իսկ Ամերիկայում՝ ավելի քան 11%-ով։ Այս աճը պայմանավորված է կայուն ԱՄՆ դոլարով և ներդրումային ակտիվ շուկաներով։ Միայն ԱՄՆ-ն 2024 թվականին ապահովել է համաշխարհային միլիոնատերերի գրեթե 40%-ը։

Զեկույցում նշվում է նաև, որ բավարար կարողություն ($100,000–$1 միլիոն) ունեցողների հիմնական շերտը առավելապես կենտրոնացած է Չինաստանում` 28.2%, որին հաջորդում է Արևմտյան Եվրոպան՝ 25.4%, և Հյուսիսային Ամերիկան՝ 20.9%։

Բոլոր չափումների մեջ շուրջ 80%-ը դեռևս կազմում են անձինք, որոնց ունեցվածքը չի գերազանցում $100,000-ը, իսկ ընդամենը 1.6%-ը ունեն $1 միլիոն և ավել մաքուր ունեցվածք։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները