Մեկնարկել է Unibank Invest-ի «Լավագույն ներդրող» մրցույթը

Վերջին լուրերը
Մեկնարկել է Unibank Invest-ի «Լավագույն ներդրող» մրցույթը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Յունիբանկի ԲԲԸ-ի բրոքերային բաժնի՝ Unibank Invest-ի նախաձեռնությամբ առաջին անգամ Հայաստանում կանցկացվի իր տեսակի մեջ եզակի «Լավագույն ներդրող» մրցույթը։

Մրցույթի նպատակն է խթանել ներդրումային մշակույթի զարգացումը և հնարավորություն ընձեռել մասնակիցներին մրցակցել, զարգացնել իրենց ներդրումային հմտություններն ու կատարելագործել պորտֆելը: Մասնակիցները կկարողանան ավելացնել իրենց ակտիվները, ինչպես նաև հնարավորություն կունենան ձեռք բերելու արժեքավոր գիտելիքներ և փորձ: Ներդրումների և ֆինանսական պլանավորման ճիշտ մոտեցումը նշանակալի ազդեցություն կունենա մրցույթի մասնակիցների վրա:

Մրցույթն ընդգծում է նաև բանկի միջազգայնացման և ֆինանսական կրթության ուղղությամբ կատարվող քայլերը՝ Հայաստանում ներդրումների հետ կապված նոր հնարավորություններ ստեղծելով:

«Լավագույն ներդրող»-ը բաց է բոլոր ներդրողների համար և կտևի երեք ամիս:

Մրցույթին կարող են մասնակցել 20 ներդրողներ, ովքեր կհամալրեն իրենց բրոքերային հաշիվը 2500$ (կամ համարժեք եվրո) ներդրումային ֆոնդով և երեք ամսվա ընթացքում Unibank Invest-ի միջոցով նվազագույնը 1 ներդրում կկատարեն S&P 500 ինդեքսին պատկանող NYSE և NASDAQ բորսաներում։

Մրցույթի ընթացքում մշտապես կկատարվի մասնակիցների հաշիվների մոնիթորինգ: Մրցույթը կամփոփվի 3 ամիս անց և հաղթող կհամարվեն այն 3 մասնակցիկները, ովքեր կունենան պորտֆելի առավելագույն աճ:

«Լավագույն ներդրող» մրցույթի հաղթողները կստանան՝

  • 3-րդ տեղ՝ McDonald’s ընկերության բաժնետոմս՝ համարժեք 300 ԱՄՆ դոլարին,
  • 2-րդ տեղ՝ Berkshire Hathaway ընկերության բաժնետոմս՝ համարժեք 500 ԱՄՆ դոլարին
  • 1-ին տեղ՝ BlackRock ընկերության բաժնետոմս՝ համարժեք 1000 ԱՄՆ դոլարին:

Այսպիսով, մրցույթի մասնակիցերը հնարավորություն կունենան ուսումնասիրել նաև աշխարհի խոշորագույն ընկերությունների ներդրումային առաջարկները։

Մրցույթի մասնակիցները չեն կարող հանդիսանալ «Յունիբանկ» ԲԲԸ-ի աշխատակից, իսկ մասնակցության համար պետք է ունենան բրոքերային և ընթացիկ հաշիվներ։ Ներդրումային գործարքները պետք է կատարվեն միայն Unibank Invest-ի միջոցով։

Ստացվում է` հաղթելու դեպքում մասնակիցները ստանում են շահույթ ոչ միայն ճիշտ ներդրումների միջոցով, այլ նաև՝ Unibank Invest-ի կողմից մրցանակային մեծ արժողությամբ արժեթղթերի:

Unibank Invest-ն այս նախաձեռնությամբ ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ թեև այս ոլորտը դեռևս նոր է Հայաստանում, այնուամենայնիվ, միջազգային ներդրումներ կատարելն ավելի հասանելի է դարձել նաև հայ ներդրողների համար։

Մրցույթի մասնակցության հայտը կարող եք լրացնել այս հղմամբ։ 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները