«UI/UX» անվճար դասընթացի հնարավորություն Գյումրիում

Կազմակերպիչ՝ EIF և GTC
Դիմելու վերջնաժամկետ
`մարտի 23
Որտե՞ղ՝
 ԳՏԿ

Դասընթացի մասին

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը՝ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո կազմակերպում են «UI/UX» դասընթաց:

Դասընթացի շրջանակում մասնակիցները կուսումնասիրեն՝ փիքսել, ռաստերային և վեկտորային գրաֆիկա, RGB և CMYK, oգտագործողի ինտերֆեյս (user interface), օգտագործողի փորձառություն (user experience), վեբ հավելվածների օգտատերերի փորձի նախագծման մոդելներ։

Ո՞վ կարող է մասնակցել․

15 տարին լրացած բոլոր այն անձինք, ովքեր ունեն գիտելիքներ մաթեմատիկայից։ Ծրագրավորման նախնական գիտելիքների առկայությունը ցանկալի է:

Դասընթացի մանրամասներ․

Դիմելու վերջնաժամկետ՝ մարտի 23
Թեստավորում՝ մարտի 30
Դասընթացի սկիզբ՝ ապրիլի 11
Ծրագրի տևողություն՝ 6 ամիս
Դասընթացի արժեք՝ անվճար
Անցկացման վայր՝ ԳՏԿ
Ձևաչափ՝ լսարանային

Ինչպե՞ս մասնակցել․

Դասընթացին մասնակցելու համար հետաքրքրված անձինք պետք է․

  • Մինչև մարտի 23-ը ներառյալ լրացնեն հետևյալ առցանց հայտաձևը՝ shorturl.at/koOQU
  • Մասնակցեն թեստավորմանը, որը կստուգի դիմորդի գիտելիքները:

Տեղերի սահմանափակության պատճառով մասնակիցների ընտրությունը կիրականացվի ըստ առաջնահերթության։ Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 055 135558 հեռախոսահամարով: «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է երիտասարդներին և կանանց տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, և գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտներում։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ