ՀՖՀՀ-ն մեկնարկում է անվճար Ձեռնարկատիրության ամառային դպրոց

Վերջին լուրերը
ՀՖՀՀ-ն մեկնարկում է անվճար Ձեռնարկատիրության ամառային դպրոց
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամ
Վայր՝ Հայաստանում ֆրանսիական համալսարան
Տևողություն՝ հունիսի 17-28, օրական 3-4 ժամ (առավոտյան կամ երեկոյան)
Դիմելու վերջնաժամկետ՝ 2024 թվականի հունիսի 13՝ 23։59
Լեզուն՝ Հայերեն, անգլերեն

Ծրագրի մասին

Աքսելերատոր 28 ծրագրի շրջանակում Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամը (ՀՖՀՀ) կազմակերպում է անվճար Ձեռնարկատիրության ամառային դպրոց:

Ծրագիրը կներառի․

  • Աշխատարաններ՝ ներթվորքինգից մինչև բիզնես մոդելի կառուցում և փիթչինգին պատրաստում,
  • Ոգեշնչող սեմինար՝ ձեռնարկատիրական մտածողությունը խթանելու համար,
  • Այնպիսի թեմաների պրակտիկ ուսուցում, ինչպիսիք են՝ շուկայի վերլուծությունը և սեգմենտավորումը, մարքեթինգը, բանակցությունները և ֆինանսները,
  • Քեյսերի լուծման աշխատարան։

Ձեռնարկատիրության ամառային դպրոցի ամբողջական ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ։

Տեղերը սահմանափակ են, գրանցվելու համար կարող եք անցնել նշված հղումներով` թիմերի համար և անհատների համար։

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները