ԲՏԱ ոլորտի նոր օրենք է մշակվում. ԱՏՁՄ-ն հրավիրում է քննարկումների

Վերջին լուրերը
ԲՏԱ ոլորտի նոր օրենք է մշակվում. ԱՏՁՄ-ն հրավիրում է քննարկումների
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) ԲՏԱ ոլորտի զարգացմանն ուղղված նոր օրենքի նախագիծ է մշակում և հրավիրում է ոլորտի ներկայացուցիչներին՝ միանալու նախագծի մշակման աշխատանքներին։ Նախագիծը հետագայում որպես առաջարկ կներկայացվի կառավարությանը:

Միության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի՛ տեխնոլոգիական համայնք,

ԱՏՁՄ 133 անդամներն արդեն մասնակցում են Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման մասին նոր օրենքի մշակմանը՝ ներկայացնելով իրենց առաջարկներն ու նկատառումները։

Դուք ևս կարող եք ուսումնասիրել օրենքի նախագիծը և ներգրավվել աշխատանքներին՝ լրացնելով այս հայտը։

Մենք ձեզ հետ կապ կհաստատենք»։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ֆինանսաբանկային ամենահետաքրքիր նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները