Twitter-ում նույնականացումն ընկերությունների համար կարժենա ամսական 1000 դոլար

Վերջին լուրերը
Twitter-ում նույնականացումն ընկերությունների համար կարժենա ամսական 1000 դոլար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Twitter-ի հաշիվների նույնականացումն ու այն հաստատող կապույտ նշանը ստանալը բիզնես հաշիվների համար կարժենա ամսական 1000 դոլար, սակայն որոշ ընկերությունների համար բացառություններ կարվեն, գրում է New York Times-ը:

Այս ծառայությունն անվճար կլինի 500 խոշորագույն գովազդատուների և ամենաշատ բաժանորդներ ունեցող 10000 ընկերությունների համար։

- Advertisement -
Twitter-ում նույնականացումն ընկերությունների համար կարժենա ամսական 1000 դոլար

Որպես լրացուցիչ ծառայություն՝ ընկերությունները կկարողանան նույնականացնել իրենց աշխատակիցներին։ Սա օգտակար կլինի, օրինակ, խոշոր հրատարակչություններին, որոնց լրագրողները կկարողանան դիմել հարցազրույցի համար՝ առանց ևս մեկ անգամ իրենց ինքնությունը հաստատելու։ Սակայն յուրաքանչյուր աշխատակցի համար դա կարժենա ամսական լրացուցիչ 50 դոլար:

Twitter-ի ադմինիստրացիան որոշել է հարթակի 500 խոշորագույն գովազդատուներին անվճար տրամադրել նույնականացման ծառայությունը, և սա կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ սոցիալական ցանցի փլուզված եկամուտների վրա, քանի որ խոշորագույն գովազդային գործակալությունները նախկինում իրենց հաճախորդներին կոչ են արել դադարեցնել համագործակցությունը Twitter-ի հետ։

Մյուս կողմից՝ որոշումը կարող է բարդացնել սկսնակ ընկերությունների համար հարթակում լսարան ստեղծելը. նրանք կամ պետք է մրցակցեն ստուգված ապրանքանիշերի հետ անհավասար պայմաններով, կամ վճարեն ամսական 1000 դոլար:

Բրենդներն ամենախոցելին են ինքնակոչների համար, սա հաստատվեց, երբ Twitter-ը սկսեց կապույտ նշանը տրամադրել Twitter Blue-ի բոլոր հետևորդներին։ Հենց այդպիսի չստուգված հաշիվներից խուսափելու համար հարթակը որոշակի սահմանափակումներ է մտցնում։

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները