Twitter-ը սահմանափակել է օրական դիտվող հրապարակումների քանակը

Վերջին լուրերը
Twitter-ը սահմանափակել է օրական դիտվող հրապարակումների քանակը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Twitter-ը ժամանակավորապես սահմանափակել է օգտատերերի թվիթերի քանակը, որոնք կարող են կարդալ մեկ օրվա ընթացքում։ Այս մասին հայտնել է սոցցանցի սեփականատեր Իլոն Մասկը։

Մասկի խոսքով՝ նույնականացված օգտահաշիվները (կապույտ նշանով) կկարողանան կարդալ օրական 6000 թվիթ, չնույնականացված օգտատերերը՝ 600 թվիթ, իսկ նոր օգտատերերը կկարողանան օրական 300 թվիթ դիտել։

- Advertisement -
Twitter-ը սահմանափակել է օրական դիտվող հրապարակումների քանակը

Ավելի ուշ սոցցանցի սեփականատերը կրկնապատկել է այս սահմանաչափը, այժմ այն ​​կազմում է օրական 10000 թվիթ նույնականացված հաշիվների համար, 1000 թվիթ՝ չնույնականացված հաշիվների համար և 500 թվիթ՝ նոր օգտատերերի համար։

Նա նաև բացատրել է, որ աա արվում է «մանիպուլյացիայի դեմ պայքարելու» և տվյալների վերլուծության համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները