Մեկնարկում է թվային գրագիտության զարգացման դասընթաց՝ մարզաբնակ կանանց համար: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ զարգացման ծրագրի (ՄԱԶԾ/UNDP) նախաձեռնությամբ՝ Armenian Code Academy կազմակերպության կողմից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ։
Նախաձեռնության նպատակն է զարգացնել մարզաբնակ շուրջ 1000 կանանց թվային գրագիտության կարողությունները․ վերջիններս հնարավորություն կունենան ծանոթանալ թվային սարքերի և ծրագրային ապահովման հիմունքներին, ինչպես նաև տեղեկատվական գրագիտության, թվային բովանդակության ստեղծման, թվային տեխնոլոգիաների ստեղծարար օգտագործման և մի շարք այլ հմտությունների։ Դասընթացին կարող են դիմել մարզաբնակ 16-63 տարեկան կանայք:
Ծրագրի տևողությունը 1 ամիս է՝ առավելագույնը շաբաթական 6-8 ժամ ծանրաբեռնվածությամբ: Դասընթացները անցկացվելու են առցանց վիդեո դասախոսությունների միջոցով՝ մասնակիցներին հնարավորություն տալով սովորել իրենց հարմար ժամանակահատվածում (ժամանակացույցի շրջանակում):
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։