Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնը ներկայացրել է Թուրքական ծագման ապրանքների ներմուծման հայկական էմբարգոն թվերով։
Թուրքական ծագում ունեցող ապրանքների ժամանակավոր արգելքի կիրառումից հետո 2021թ․ հունվար-սեպտեմբերին Թուրքիայից Հայաստան արգելված ապրանքների ներմուծման մեջ ամենամեծ անկումը գրանցվել է տրիկոտաժե հագուստի առարկաներ (HS 611490), նավթամթերք (HS 271019) ու լվացող և մաքրող միջոցներ ապրանքախմբերի գծով (HS 340220)՝ համապատասխանաբար $14 մլն, $4 մլն և $3 մլն։
Տրիկոտաժե հագուստի առարկաների ներմուծումը կրճատվել է ինչպես Թուրքիայից, այնպես էլ այս ապրանքը ներմուծող այլ հիմնական գործընկեր երկրներից։
Նավթ և նավթամթերքի դեպքում, եթե ներմուծումը Թուրքիայից կրճատվել է (-$ 4 մլն), ապա Ռուսաստանից ներմուծումը աճել է (+$ 32 մլն):
Լվացող և մաքրող միջոցների դեպքում, եթե Թուրքիայից ներմուծումը կրճատվել է $3 մլն-ով, ապա Ռուսաստանից աճել է $ 4.8 մլն-ով։
Այլ ներմուծող երկրներից նշված ապրանքների ներմուծման աճը կարող է պայմանավորած լինել ինչպես թուրքական ծագման ապրանքների փոխարինմամբ, այնպես էլ այլ հանգամանքներով, որոնք բացահայտելու համար անհրաժեշտ է իրականացնել ավելի խորացված ուսումնասիրություններ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։