HundrED-ը, որը փնտրում և բացահայտում է կազմակերպություններ և նախաձեռնություններ, որոնք փոփոխություններ են բերում իրենց համայնքներում և երբեմն՝ դրանցից դուրս, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ընդգրկել է կրթական նորարարների իր աստղային 100-ում։
Ամեն տարի HundrED կազմակերպությունը, որը մասնագիտացված է նորարարական կրթության ոլորտում` բացահայտում և հավաքագրում է 100 նորարար կազմակերպությունների և նախաձեռնությունների։ HundrED-ը բարձր է գնահատել Թումոյի յուրօրինակ կրթական մոդելը և ներառել նախագիծը իր Global Collection 2024-ի թոփ 100-ում:
Շարքը Թումոյի կրթական մոդելը համարում է յուրահատուկ, քանի որ «ծրագիրը փոխվում է ինքնուսուցումից դասընթացներ և աշխատարաններ, որոնք վարում են ոլորտի առաջատար դասընթացավարներն ու մասնագետները»: HundrED-ը տպավորիչ է համարում նաև այն փաստը, որ Թումոյում նույն դասընթացին կարող են լինել տարբեր տարիքների, սոցիալական խմբերի և հետաքրքրությունների ուսանողներ: Թումոյում չկա գնահատման համակարգ: Փոխարենը ուսանողները հնարավորություն են ստանում մասնակցել իրենց նախընտրած դասընթացներին և աշխատարաններին:
Ավելի շատ մանրամասներ կգտնեք այստեղ։
Հետևե՛ք բոլոր թարմացումներին և նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին: