Թումոյի առաջին ասիական կենտրոնը պաշտոնապես բացվել է Ճապոնիայում

Վերջին լուրերը
Թումոյի առաջին ասիական կենտրոնը պաշտոնապես բացվել է Ճապոնիայում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Տակասակի քաղաքում՝ Գունմա պրեֆեկտուրայում, պաշտոնապես բացվել է Թումոյի առաջին միջազգային կենտրոնը Ասիայում՝ TUMO Գունման։ Կենտրոնը գործում է տարածաշրջանի խոշորագույն համաժողովների համալիրում՝ G Messe Gunma-ում և ստեղծվել է Գունմայի տեղական իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ։ Այսուհետ հազարավոր ճապոնացի պատանիներ հնարավորություն կունենան ձեռք բերելու տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտների նորարարական հմտություններ՝ օգտագործելով Թումոյի կրթական մոդելը։

Թումոյի ներկայությունը Ճապոնիայում չի սահմանափակվում միայն Գունմայով։ Նախատեսվում է նաև նոր կենտրոնների և Թումո տուփերի գործարկում Մաեբասի և Կուսացու քաղաքներում՝ ընդլայնելով կրթության հասանելիությունը ավելի մեծ թվով պատանիների համար։ Սա կարևոր քայլ է կազմակերպության միջազգային ընդլայնման ճանապարհին՝ Ղազախստանի Աստանայում կենտրոնի բացման հայտարարությունից հետո ընդամենը շաբաթներ անց։

Բացման արարողությանը ներկա էին Թումոյի հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյանները, Գունմայի նահանգապետ Իչիտա Յամամոտոն, Ճապոնիայի թվային փոխակերպման նախկին նախարար Տարո Կոնոն, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Ճապոնիայում Հայաստանի դեսպան Մոնիկա Սիմոնյանը, Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը, զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը, միջազգային ծրագրերի ղեկավար Քրիս Շահինյանը, համագործակցությունների ղեկավար Սթիվեն Բրիջիսը և այլ հյուրեր՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ճապոնիայից։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները