TUMO Labs-ը գործարկում է GreenTech ինկուբացիոն ծրագիրը

Վերջին լուրերը
TUMO Labs-ը գործարկում է GreenTech ինկուբացիոն ծրագիրը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

TUMO Labs-ը մեկնարկում է իր GreenTech Incubation ծրագիրը, որն ուղղված է կայուն տեխնոլոգիաների և բնապահպանական նորարարությունների խթանմանը: Այս 12-շաբաթյա ինտենսիվ ծրագիրը կօգնի ձեռներեցներեցներին իրենց կանաչ տեխնոլոգիական գաղափարները վերածել կենսունակ բիզնես մոդելների:

Ծրագրի մասնակիցները ստանալու են բազմակողմանի աջակցություն՝ ներառյալ առաջատար ոլորտային մասնագետների անհատական մենթորություն, տեխնիկական ռեսուրսներ, ինչպես նաև մասնագիտացված ուղղորդում բիզնեսի զարգացման բոլոր փուլերում:

GreenTech Incubation-ը բաց է բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են նորարարական լուծումներ առաջարկել հետևյալ ոլորտներում՝ կայուն նորաձևություն, էկոտուրիզմ, շրջանաձև տնտեսություն, ռեսուրսների արդյունավետ կառավարում և վերականգնվող էներգետիկա:

Ծրագիրը նախատեսված է և՛ նրանց համար, ովքեր արդեն ունեն հստակ մշակված գաղափար, և՛ նրանց, ովքեր դեռ փնտրում են իրենց ուղին կանաչ տեխնոլոգիաների ոլորտում: Ծրագրի մեկնարկին կազմակերպվող Ideathon միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան կազմավորել թիմեր, իսկ հետագա ինկուբացիոն փուլում՝ համագործակցել նոր գաղափարների զարգացման և իրականացման ուղղությամբ:

Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել մինչև մարտի 3-ը:

Մանրամասների և գրանցման համար այցելեք այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները