Թումո լաբերը կհամագործակցի Amazon Web Services-ի հետ

Վերջին լուրերը
Թումո լաբերը կհամագործակցի Amazon Web Services-ի հետ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Թումո լաբերը «Կլիմայական ցանց» նախագծի շրջանակում կհամագործակցի Amazon Web Services-ի հետ:

Ուսանողները նախագծելու, կառուցելու և գործարկելու են IoT սարքեր Թումո տուփերի վրա կլիմայական և եղանակային տվյալներ հավաքելու համար:

- Advertisement -
Թումո լաբերը կհամագործակցի Amazon Web Services-ի հետ

Նախագծին կարող է մասնակցել 18 տարին լրացած յուրաքանչյուր ոք, որն ունի IoT համակարգերի, Arduino/Raspberry Pi-ի, Python-ի, AWS ամպային համակարգի, mySQL-ի, front-end ծրագրավորման կամ ապարատային մշակման հետ աշխատելու որոշակի փորձ:

Նախագծին մասնակցությունն անվճար է, այն կմեկնարկի մայիսից և կտևի 6 ամիս։ Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 5-ը լրացնել հայտադիմումն այստեղ։

Թումո տուփերը վերամշակված պողպատե կոնտեյներներ են, որոնք հնարավորություն են տալիս դիզայնի և տեխնոլոգիաների ուսուցումը հասանելի դարձնել փոքր համայնքներում: AWS-ը կանցկացնի Immersion day-եր ու դասընթացներ և կաջակցի ուսանողներին ծրագրի ամբողջ ընթացքում:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները