Թրամփը ուզում է սահմանափակել Nvidia-ի ամենահզոր AI չիպերի հասանելիությունը այլ երկրների համար

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է նոր սահման գծել տեխնոլոգիական աշխարհում՝ հայտարարելով, որ ուզում է Nvidia-ի ամենահզոր Blackwell արհեստական բանականության չիպերը հասանելի լինեն միայն ամերիկյան ընկերություններին։

CBS-ի «60 Minutes» հաղորդման ընթացքում նա շեշտել է․ «Ամենաառաջադեմ չիպերը մենք չենք տա ոչ մեկին, բացի Միացյալ Նահանգներից։ Մենք այլ երկրների Blackwell չենք տալիս»։

Այս հայտարարությունը փաստում է՝ Թրամփը մտադիր է խստացնել արտահանման կանոնները։

Թրամփի հայտարարությունից առաջ, Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանը Սեուլում մասնակցել է APEC գագաթնաժողովին և հանդիպել Կորեայի նախագահ Լի Ջե Մյունգի հետ՝ հայտարարելով, որ Nvidia-ն ավելի քան 260,000 GPU կմատակարարի կորեական ընկերություններին, այդ թվում՝ Samsung-ին ու Hyundai-ին, նաև Naver և SK ընկերություններին՝ զարգացնելու «ֆիզիկական արհեստական բանականությունը»՝ ինքնավար մեքենաների ստեղծումը։

Թրամփը ուզում է սահմանափակել Nvidia-ի ամենահզոր AI չիպերի հասանելիությունը այլ երկրների համար

Հայտարարության նախորդ օրը՝ երեկոյան ամենահարուստ ընկերության ղեկավար Հուանը, Samsung-ի նախագահ Լի Ջե Յոնը և Hyundai-ի ղեկավար Չունգ Ուի Սոնը մտել են կորեական հանրահայտ ռեստորաններից մեկը և վճարել բոլորի հաշիվը։

Միլիարդատերերը, որոնց ընդհանուր կարողությունը 195 միլիարդ դոլար է, անցորդներին բաժանել են հավ ու պանրով ձողիկներ, միասին գարեջուր խմել ու փակել ռեստորանի մյուս այցելուների հաշիվը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները