Դոնալդ Թրամփը առևտրային պատերազմ է սկսել ամբողջ աշխարհի հետ՝ նոր մաքսատուրքերի ցուցակ ներկայացնելով, որի մեջ ընդգրկված են գրեթե բոլոր երկրները, այդ թվում նաև Հայաստանը։
Մեր երկիրի համար սահմանվել է բազային մաքսատուրք՝ 10%։ Թրամփը հայտարարել է, որ բոլոր ներմուծումների վրա 10%-անոց համընդհանուր մաքսատուրքերը ԱՄՆ-ում ուժի մեջ կմտնեն ապրիլի 5-ից։
Որոշ երկրներում մաքսատուրքերը հասնում են մինչև 50%-ի։ Forbes-ի հրապարակած ամբողջական ցանկը կգտնեք այստեղ։
«Թրամփը սահմանել է փոխադարձ մաքսատուրքեր (Reciprocal Tariffs), այսինքն մեխանիզմ, որի միջոցով ԱՄՆ-ն մոտավորապես նույն մակարդակի մաքսատուրքեր է սահմանում այն երկրների նկատմամբ, որոնք սահմանափակում են իրենց շուկան ամերիկյան ապրանքների համար։
Սա, իհարկե, նշանակում է հայկական ապրանքների գների բարձրացում ԱՄՆ շուկայում, ինչը կազդի դրանց մրցունակության վրա։ Որոշ առանցքային ոլորտներ կարող են տուժել պահանջարկի նվազման պատճառով, մասնավորապես՝ ալյումինի, քարերի, թանկարժեք մետաղների, գյուղատնտեսական արտադրանքի և ալկոհոլի արտահանումը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Կարդացե՛ք նաև.