ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ճապոնիայի հետ «պատմության մեջ ամենախոշոր» առևտրային պայմանագրի մասին, որը ներառում է 550 միլիարդ դոլարի ճապոնական ներդրումներ ԱՄՆ-ում, ճապոնական շուկայի բացում ամերիկյան ապրանքների համար, 15% մաքսատուրք ամերիկյան ապրանքների վրա և այլն:
Թրամփը հայտնել է Truth Social հարթակում, որ ԱՄՆ-ն և Ճապոնիան կնքել են առևտրային համաձայնագիր՝ մաքսային տուրքերի հարցը կարգավորելու նպատակով։
«Մենք հենց նոր հսկայական համաձայնագիր ստորագրեցինք Ճապոնիայի հետ, հնարավոր է՝ ամենախոշորը պատմության մեջ։ Իմ հանձնարարությամբ՝ Ճապոնիան պատրաստվում է 550 միլիարդ դոլար ներդնել Ամերիկայում, և այդ ներդրումների 90 տոկոսի շահույթը կմնա մեր երկրում։ Բացի այդ, Ճապոնիան ԱՄՆ-ի նկատմամբ կկիրառի 15 տոկոս փոխադարձ մաքսային դրույքաչափեր», — գրել է Թրամփը։
Նրա խոսքով՝ այս համաձայնագիրը հնարավորություն կտա ստեղծել «հարյուր հազարավոր նոր աշխատատեղեր»։ Բացի այդ, այն կբացի ճապոնական շուկան ամերիկյան ավտոմեքենաների, գյուղատնտեսական արտադրանքի և այլ ապրանքների համար։
Տոկիոն կանգնած էր «հայելային» մաքսային քաղաքականության սպառնալիքի առաջ․ Վաշինգտոնը նախատեսում էր ներդնել 25% մաքսային տուրք ճապոնական ապրանքների նկատմամբ։ Այդ որոշումը կարող էր ուժի մեջ մտնել օգոստոսի 1-ից՝ եթե կողմերը համաձայնության չհասնեին։ Նման քաղաքականություն քննարկվում է նաև ԵՄ և մի շարք այլ երկրների հետ, որոնց հետ բանակցությունները դեռ շարունակվում են։
Կարդացե՛ք նաև.