Թոփ 15 ամենաբարձր վարձատրող ընկերություններն աշխարհում

Վերջին լուրերը
Թոփ 15 ամենաբարձր վարձատրող ընկերություններն աշխարհում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2022 թվականի օգոստոսից մինչև 2023 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում Comparable ընկերությունը հարցումներ է անցկացրել և պարզել, թե որ ընկերության աշխատակիցներն են ամենից շատ բավարարված իրենց աշխատավարձերով: Առաջատար է դարձել ֆինանսական կառավարման համար ծրագրեր մշակող Workday ընկերությունը:

Ահա այն 15 ընկերությունները, որոնք առաջատար են՝ ըստ այդ չափորոշչի.

  • Workday՝ ֆինանսական կառավարման համար ծրագրեր մշակող ընկերություն,
  • Boston Consulting Group՝ կառավարչական խորհրդատվությամբ զբաղվող ընկերություն, որը մտնում է «կառավարչական քոնսալթինգի մեծ եռյակ»,
  • Uber՝ տաքսի և սննդի առաքման ծառայություն,
  • Adobe՝ ծրագրային ապահովում մշակող ընկերություն,
  • Calix՝ հեռուստահաղորդակցությամբ զբաղվող ընկերություն, որը մասնագիտանում է ծրագրային հարթակների, համակարգերի և լայնաշերտ կապի ծառայությունների տրամադրման գործում,
  • Proofpoint՝ կիբերանվտանգության ոլորտի ընկերություն,
  • Instacart՝ սննդի առաքման ծառայություն,
  • Chegg՝ կրկնուսույցների որոնման ծառայություն,
  • Palo Alto Networks՝ տեղեկատվական անվտանգության ոլորտում գործունեություն ծավալող ընկերություն,
  • SAP՝ բիզնեսի համար ծրագրային ապահովման մշակող,
  • AT&T` հետախոսային կապի մատակարար, ԱՄՆ մեծությամբ երրորդ բջջային օպերատորը,
  • Experian՝ տվյալների վերլուծությամբ զբաղվող ընկերություն,
  • Meta՝ Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի մայր ընկերությունը,
  • Google,
  • Squarespace՝ կայքերի մշակմամբ զբաղվող ծառայություն:

    2022 թվականին Meta-ն և Google-ը համապատասխանաբար երրորդ և հինգերորդ տեղերն էին զբաղեցնում: Չնայած վարկանիշային աղյուսակում դիրքերի վատթարացմանը՝ ընկերությունները մնում են թոփ-15-ում: Դրանից զատ էլ՝ Meta-ն և Google-ը չեն հայտնվել ամենաերջանիկ աշխատակիցներ ունեցող աշխատակիցների թոփ-100-ում:

    Չադ Հերինգը՝ ZoomInfo-ի անձնակազմի ղեկավարը, նշում է, որ վարկանիշում բարձր տեղեր զբաղեցնում են այն ընկերությունները, որոնք ոչ միայն լավ են վարձատրում իրենց աշխատակիցներին, այլ նաև թափանցիկ քաղաքականություն ունեն աշխատանքի վճարման վերաբերյալ:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

- Advertisement -
Թոփ 15 ամենաբարձր վարձատրող ընկերություններն աշխարհում
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները