2022 թվականի օգոստոսից մինչև 2023 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում Comparable ընկերությունը հարցումներ է անցկացրել և պարզել, թե որ ընկերության աշխատակիցներն են ամենից շատ բավարարված իրենց աշխատավարձերով: Առաջատար է դարձել ֆինանսական կառավարման համար ծրագրեր մշակող Workday ընկերությունը:
Ահա այն 15 ընկերությունները, որոնք առաջատար են՝ ըստ այդ չափորոշչի.
- Workday՝ ֆինանսական կառավարման համար ծրագրեր մշակող ընկերություն,
- Boston Consulting Group՝ կառավարչական խորհրդատվությամբ զբաղվող ընկերություն, որը մտնում է «կառավարչական քոնսալթինգի մեծ եռյակ»,
- Uber՝ տաքսի և սննդի առաքման ծառայություն,
- Adobe՝ ծրագրային ապահովում մշակող ընկերություն,
- Calix՝ հեռուստահաղորդակցությամբ զբաղվող ընկերություն, որը մասնագիտանում է ծրագրային հարթակների, համակարգերի և լայնաշերտ կապի ծառայությունների տրամադրման գործում,
- Proofpoint՝ կիբերանվտանգության ոլորտի ընկերություն,
- Instacart՝ սննդի առաքման ծառայություն,
- Chegg՝ կրկնուսույցների որոնման ծառայություն,
- Palo Alto Networks՝ տեղեկատվական անվտանգության ոլորտում գործունեություն ծավալող ընկերություն,
- SAP՝ բիզնեսի համար ծրագրային ապահովման մշակող,
- AT&T` հետախոսային կապի մատակարար, ԱՄՆ մեծությամբ երրորդ բջջային օպերատորը,
- Experian՝ տվյալների վերլուծությամբ զբաղվող ընկերություն,
- Meta՝ Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի մայր ընկերությունը,
- Google,
- Squarespace՝ կայքերի մշակմամբ զբաղվող ծառայություն:
2022 թվականին Meta-ն և Google-ը համապատասխանաբար երրորդ և հինգերորդ տեղերն էին զբաղեցնում: Չնայած վարկանիշային աղյուսակում դիրքերի վատթարացմանը՝ ընկերությունները մնում են թոփ-15-ում: Դրանից զատ էլ՝ Meta-ն և Google-ը չեն հայտնվել ամենաերջանիկ աշխատակիցներ ունեցող աշխատակիցների թոփ-100-ում:
Չադ Հերինգը՝ ZoomInfo-ի անձնակազմի ղեկավարը, նշում է, որ վարկանիշում բարձր տեղեր զբաղեցնում են այն ընկերությունները, որոնք ոչ միայն լավ են վարձատրում իրենց աշխատակիցներին, այլ նաև թափանցիկ քաղաքականություն ունեն աշխատանքի վճարման վերաբերյալ:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։