2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողները պետական բյուջե են վճարել ավելի քան 986 միլիարդ 71 միլիոն դրամ։
Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ հարկային մարմնի գծով կատարված վճարումները կազմել են շուրջ 819 միլիարդ 420 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմնի գծով վճարումները կազմել են շուրջ 166 միլիարդ 651 միլիոն դրամ։
Առաջատարը կրկիմ «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունն է։ «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը կրկին չկա առաջատար հնգյակում։
Ընկերությունների ամբողջական ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի մանրամասն տվյալները հրապարակված են ՊԵԿ-ի պաշտոնական կայքում։
