Աշխատանքային եռուզեռ Մերիդիան կենտրոնում․ Վաղը մեկնարկում է Toon Expo 2024-ը

Վերջին լուրերը
Աշխատանքային եռուզեռ Մերիդիան կենտրոնում․ Վաղը մեկնարկում է Toon Expo 2024-ը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Մերիդիան էքսպո կենտրոնն այսօր լի էր աշխատանքային աղմուկով ու ակտիվ եռուզեռով. Toon Expo-ի նախապատրաստական վերջին աշխատանքներն են ընթանում` հոկտեմբերի 25-ին, 26-ին և 27-ին քաղաքացիներին հյուրընկալելու ցուցահանդեսի մասնակից կազմակերպությունների գեղեցիկ ու ինֆորմատիվ տաղավարներում և ներկայացնելու անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի լավագույն առաջարկները:

Toon Expo-ն տարածաշրջանում բացառիկ ցուցահանդեսներից է, որը Հայաստանում կազմակերպվում է արդեն 4-րդ անգամ` Big project ընկերության կողմից: Այս տարի առաջին անգամ այն անցկացվում է Մերիդիան կենտրոնում, ինչը խոսում է էքսպոյի աննախադեպ մասշտաբների և նույնիսկ ապագայում միջազգային ձևաչափ ստանալու ծրագրերի մասին:

- Advertisement -
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները