Գյումրիում ավիացիոն ներկման անգարի նախագծի մրցույթ է հայտարարվել

Վերջին լուրերը
Գյումրիում ավիացիոն ներկման անգարի նախագծի մրցույթ է հայտարարվել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Տոն-Թեքնիքս» ՍՊԸ-ն Գյումրու «Շիրակ» օդանավակայանի տարածքում հայ-նիդերլանդական ներդրումային ծրագիր է իրականացնում, որի նպատակն է ստեղծել Airbus A320, Boeing 737 ընտանիքների և բիզնես ջեթերի դասի համար նախատեսված ներկման անգար:

Ծրագիրը ուղղված է Հայաստանի ավիացիոն միջազգային ցուցանիշը բարձրացնելուն, երկիրը միջազգային օդային տարանցիկ հաբ դարձնելուն և Գյումրիի օդանավակայնին նոր շունչ տալուն: Կատարվելու են նաև սոցիալական և կրթական ծրագրեր, մարզի բնակչության շրջանում որակյալ ավիացիոն կադրերի պատրաստման նպատակով:

- Advertisement -
Գյումրիում ավիացիոն ներկման անգարի նախագծի մրցույթ է հայտարարվել

Ծրագրի շրջանակում պատվիրատու «Տոն-Թեքնիքս» ՍՊԸ-ն հայտարարում է Airbus A320, Boeing 737 ընտանիքների և բիզնես ջեթերի դասի համար նախատեսված ներկման անգարի նախագծի հարցման ընթացակարգ, որի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները